Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բյուրեղյա Տուրանդոտ»֊ի մրցանակները շնորհվել են մեկ անվանակարգում

12.20.2022


Նախօրեին, դեկտեմբերի 19֊ին, Մոսկվայի Գալինա Վիշնևսկայայի անվան օպերային երգեցեղության կենտրոնում կայացել է «Բյուրեղյա Տուրանդոտ» Առաջին թաթերական մրցանակաբաշխությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այս մրցույթը անցկացվում է անցած մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի թատրոններում կայացած նոր բեմադրությունների պրեմիերաների միջև։
2022թ․֊ի միջոցառման առանձնահատկությունն այն էր, որ ավանդական մոտեցման փոխարեն մրցույթի կազմակերպիչները «Բյուրեղյա Տուրանդոտ»֊ի մրցանակները մասնակիցներին են շնորհել «Հանդիսատեսին ծառայելու պատվի, արժանապատվության համար»։

Մրցույթի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Բելենկին բացատրել է, որ տարբեր անվանակարգերի փոխարեն կլինի միայն «Հանդիսատեսին ծառայելու պատվի, արժանապատվության համար» անվանակարգը,որը խորհրդանշում է այն լույսը, որը մարդկանց հոգիներում վառում է թատերական ներկայացումը։
«Այսօր կարևոր է հասկանալ, որ հանդիսասրահում երբեք արևի լույս չի լինում, այնտեղ լույսն այլ բնույթի է՝ դա հոգու լույսն է․․․»։

Բելենկին ընդգծել է, որ այս անգամ Տուրանդոտի արձանիկներով պետք է պարգևատրեն այն մարդկանց որոնք կարողանում են կիսվել այդ լույսով և դրանով լցնել թատերական տարածությունը։

Այդպիսի դափնեկիրները այս անգամ եղել են 7֊ը։

Նշենք, որ Բյուրեղյա Տուրանդոտ»֊ի արձանիկները պատրաստվում են լիտվացի նկարիչ Ռեմիգիյուս Կրյուկասի էսքիզով։ Ավանդաբար այն ձուլվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Սական այս տարի Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող պատերազմական գործողությունների պատճառով դրանք պատրաստվել են Ռուսաստանի Գուս֊Խրուստալնի քաղաքում։

«Բյուրեղյա Տուրանդոտ» մրցանակաբաշխությոնը հիմնադրվել է 1991թ․֊ին։ Սա հետխորհրդային Ռուսաստանում առաջին թատերական մրցանակն է։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Եվգենի Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» դասական բեմադրության, որի պրեմիերան կայացել է 1922թ․֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 474 անգամ