Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սև կարապ»֊ը որպես մյուզիքլ կհայտնվի նաև թատերական հարթակում

12.20.2022


Ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Դարրեն Արոնովսկին իր նկարահանած «Սև կարապ» (2010թ․) ֆիլմի մոտիվներով պատրաստվում է բեմադրել մյուզքլ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru․֊ին։

«Մենք փորձում ենք բեմադրել «Սև կարապ» մյուզիքլը։ Տեսնենք ի՞նչ կստացվի դրանից»,֊ հայտարարել է ռեժիսորը և ավելացրել, որ միշտ ցանկացել է աշխատել մյուզիքլի վրա։

Երբ նրան հարցրել են, պլանավորու՞մ է այդ գաղափարը կյանքի կոչել, նա արձագանքել է դրական։ «Ես ցանկանում եմ բեմադրել մյուզիքլ և ես խոսել եմ շատ մարդկանց հետ։Ես հանգել եմ մի քանի գաղափարների։ Դա հեշտ չէ, որովհետև մյուիքլների երաժշտությունը դադարել է մոդայիկ լինելուց։ Եվ ի՞նչ կարող ես անել դու դրա հետ»,֊ ընդգծել է ռեժիսորը։

«Սև կարապ» ֆիլմը պատմում է բալետի երկու պարուհիների մասին, որոնք միմյանց հետ մրցում են «Կարապ լիճը» բալետում գլխավոր դերակատարման համար։

Արանովսկու այդ ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 329 մլն դոլար և արժանացել է 5«Օսկարի», այդ թվում «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Իսկ կինոնկարի գլխավոր հերոսուհու դերակատար Նաթալի Փորթմանը ստացել է առայժմ իր միակ «Օսկարը»՝ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 453 անգամ