«La Scala»֊ն ստղծում է սեփական տեսագրական հարթակը01.24.2023
Փետրվարի 9-ին կբացվի La Scala հեռուստատեսային ծառայությունը, փետրվարի 14-ին կկայանա առաջին ուղիղ եթերը՝ կներկայացվի Վերդիի «Սիցիլիական երեկո» օպերան՝ ռեժիսոր Ուգո դե Անայի բեմադրությամբ։ Նախնական գրանցումը հնարավոր է նախագծի կայքում։ Այդ մասին «Classicalmusicnews» լրատվամիջոցի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru»֊ին։
Նոր հարթակը կառաջարկի օպերաների, բալետների և համերգների ձայնագրություններ և ուղիղ հեռարձակումներ։ Ընդմիջումների ընթացքում հանդիսատեսը կտեսնի Լա Սկալայի կուլիսները, կծանոթանա բեմադրությունների մասնակիցների հետ։ Ծառայությունը նախատեսում է նաև ստեղծել վավերագրական ֆիլմեր ևդրանց հեռարձակում:
La Scala TV-ն թատրոնի վերակառուցման և արդիականացման մեծածավալ ծրագրի մի մասն է: 2020 թվականից թատրոնն արդեն կատարելագործել է օթյակների ակուստիկան և թարմացրել տոմսերի վաճառքի համակարգը։
Մինչ հաջորդ սեզոնի մեկնարկը նախատեսվում է ներդնել բջջային սարքերի համար նախատեսված նոր կայք և հավելված։ Նախատեսվում է նաև թարմացնել
հանդիսասրահի բազկաթոռների թիկունքի մասում տեղադրված ենթագրերի համակարգը։ Դրանց վրա կհայտնվեն էկրաններ, որոնցով ունկնդիրների համար հասանելի կլինի ցուցադրվող ներկայացման թարգմանությունը՝ ութ լեզուներով։