Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արամ Ղարաբեկյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին

01.24.2014


Այսօր կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը`ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:
    Դիտվել է 1159 անգամ