Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գտնել զինված օտարների կողմից գյուղի վրա հարձակման բացատրությունը

03.09.2023

Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում մարտի 13֊ին կփորձեն բացատրություն կամ մեկնաբանություն գտնել զինված օտարների կողմից փոքրիկ գյուղի վրա հանկարծակի հարձակման վերաբերյալ։ Միևնույն իրադարձությունը յուրաքանչյուր պատկերում մեկնաբանվում տարբեր կերպ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Շվեյցարացի ժամանակակից դրամատուրգ Օլիվյե Կյակյարիի «Հակառակի ապացույցները» պիեսը մոսկովյան հայտնի թատրոնի Փոքր բեմում կներկայացվի թատերական ընթերցման ձևաչափով՝«Անսահման ընթերցումներ» նախագծի շրջանակներում։

«Հակառակի ապացույցները» համարվում է շվեյցարացի հեղինակի ամենապրովակացիոն գործը։ Այն բնույթով, հոգեբանական դրամայի հետ միասին, սև կատակերգություն է և դեդեկտիվ։ Հեղինակն այդպես էլ անհայտ է թողնում, թե ինչպիսի՞ անբացատրելի ուժ է ստիպում մարդկանց հարձակվել, մեղադրել մեկը՝ մյուսին և բոլորին ստիպել ապրել վերահաս աղետի սպասման մեջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 568 անգամ