Կառլո Գոցցիի հանրահայտ հեքիաթը կներկայացվի ֆուտուրոլոգիական տիրույթում03.10.2023
Մոսկվայի «Բրոննայայի վրա թատրոնում»֊Կառլո Գոցցիի հայտնի «Արքայադուստր Տուրանդոտը» կներկայացվի ապագայի Չինաստանում, որը կլանել է ամենքին և ամեն ինչ։ Պիեսի հերոսներին, թագավոր Ալտոումին, արքայադուստր Տուրանդոտին և Կալաֆին, գահից զրկված արքայի որդուն, տանջում են հրեշները, որոնց բանականությունը առաջնորդվում է կրքով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info֊ին։
Բեմադրության ռեժիսոր նշել է, որ ներկայացման մեջ կհնչի նաև իր հեղինակային տեքստը, որը Գոցցիի տեքստի համեմատությամբ 85 տոկոսով բնօրինակ է։ Չնայած դրան, այնուամենայնիվ բեմադրության կերպարների բնութագրերը արմատապես այլ են ստացվել։ Դրանք ժամանակակից իրականության մարդիկ են, որոնք հայտնվել են ֆուտուրոլոգիական հորինվածքի հանգամանքներում։
Արքայադուստր Տուրանդոտն առաջին հերթին փակ տարածության արդյունք է։ Կալաֆը և մյուս կերպարները նույնպես այդ սոցիալական վակուումի արդյունքներն են։ Ողջ գործողությունը տեղի է ունենում հսկայական, արհեստականորեն ստեղծված հերմետիկ միջավայրում։
Կա մի ապագայի երկիր, որը վերածվել է «ամբողջ աշխարհի»։ Դա մի համատարած պետություն է ողջ երկրի վրա։ Նրանք, որոնք ղեկավարում են այդ երկիրը, գտնվում են այդ փակ, հերմետիկ միջավայրում։ Իսկ թե որքանո՞վ է հեռավոր կամ մոտ այդ ապագան, որոշողը հանդիսատեսն է․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: