Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորասուզվել արվեստի գլուխգործոցների աշխարհ` պարի օգնությամբ

03.15.2023


Մոսկվայի TODES պարի թատրոնը իր հանդիսատեսներին է ներկայացրել մի շարք հայտնի գեղանկարիչների կտավների սեփական պարային մեկնաբանությունները, դրանք ամփոփելով «Ինզենայթ» վերնագիրն ստացած բեմադրության մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «iz.ru»–ին:

Խորեոգրավ Ալլա Դուխովայի բեմադրությունը հանդիսատեսին առաջարկում է խորասուզվել արվեստի իրական գլուխգործոցների աշխարհ: Պարի օգնությամբ բեմում կենդանանում են Էդգար Դեգայի, Էնդի Ուորհոլի, Ֆիլիպ Մալյավինի և ուրիշների գունագեղ աշխատանքները, որոնք անջնջելի հետքեր են թողնում դիտողների մեջ:

Դուխովան իր երկու գործողությամբ (ընդհանուր առմամբ 20 պարային համարներով) բեմադրությունը գնահատել է որպես «հզոր էներգիայի, գեղեցկության ծովի, հիանալի երաժշտության» գրավիչ աշխատանք, որը խորապես հուզում և լավ տրամադրություն է փոխանցում հանդիսատեսին: «Մարդիկ դեռ մի ամբողջ շաբաթ սրա հետ կապրեն, այդ մեկը ես խոստանում եմ»,– նշել է Դուխովան:

Բեմադրության մեջ ի մի են բերվել պարի գրեթե բոլոր ժանրերը; Հանդիսատեսներից յուրաքանչյուրը այնտեղ կարող է գտնել իրեն հարազատ և սրտամոտ պատմություններ: Այդ մասին նշում է ռուսական լրատվամիջոցը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 495 անգամ