Երգում են ԱՄՆ նախագահը, Չինաստանի կոմկուսի ղեկավարը. նաև՝ այլ պաշտոնատար անձինք04.05.2023
Փարիզի Ազգային օպերան իր պատմության մեջ առաջին անգամ բեմադրել է Ամերիկացի դասական կոմպոզիտոր Ջոն Ադամսի 1987թ.–ին ստեղծած «Նիքսոնը Չինաստանում» օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «kommersant.ru»–ին:
Այս ժամանակակից օպերան անդրադառնում է 1972թ.-ին ԱՄՆ–ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի սենսացիա առաջացրած այցելությանը Չինաստան և այնտեղ Մաո Ցզեդունի հետ հանդիպանը:
«Opera Bastille»–ի բեմում ներկայացվող բեմադրության հեղինակները ռեժիսոր Վալենտինա Կարրասկոն և դիրիժոր Գուստավո Դուդամելն են: Նրանց բեմադրության մեջ ԱՄՆ–ի պետքարտուղար Հենրի Քիսսինջերը երգում է բասով, նախագահ Նիքսոնը՝ բարիտոնով, Չինաստանի կոմկուսի ղեկավար Մաոն՝ տենորով:
ԱՄՆ նախագահ Նիքսոնն իր բարեհոգի տիկնոջ՝ Փեթի և խորամանկ պետքարտուղարի հետ ժամանում է Չինաստան, իսկ այնտեղ նրան դիմավորում են արդեն իդեալականացված Մաո Ցզեդունը և նրան ֆանատիկորեն նվիրված կինը՝ Ցզյան Ցինը, որը հյուրերին ցուցադրում է «Կանանց կարմիր ջոկատը» բալետը:
Հանդիսատեսին ներկայացվում են պրոտոկոլային ձանձրալի միջոցառումներ, իսկ դրա մեջ հասունանում են դեպքեր, որոնք փոխում են աշխարհը...
Օպերայում ակնհայտ է, որ երաժշտությունը առավել քան հրատապ է ցանկացած մեդիական ենթատեքստից: Հանդիսատեսը դրանում համոզվում է այժմյան փարիզյան «Նիքսոնը» դիտելով, որտեղ հանդես են գալիս օպերային բեմարվեստի այնպիսի գերաստղեր՝ Թոմաս Հեմփսոնը, նրա կինը՝ Ռենե Ֆլեմինգը, Քեթլին Քիմը և այլք:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։