Մեկնարկել է iDEA Fest թատերական փառատոնը04.12.2023
Համացանցում ընթանում է թվով 3֊րդ Onlife iDEA Fest թատերական փառատոնը։ Այն ներկայացվում է ռուսերեն և onlife ձևաչափով։ Դերասանները խաղում են կենդանի ռեժիմով՝ աշխարհի տարբեր կետերից։ Այդ մասին տեղեկացնում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
Միջոցառումը մեկնարկել է ապրիլի 6֊ին և կշարունակվի մինչև հուլիս։ Հիմնականում կցուցադրվեն միջազգային փառատոների մրցանակակիր բեմադրություններ։ Մասնակիցների թվում են Մոլդովիայից, Էստոնիայից, Ռուսաստանից,Ղազախստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսրայելից, ԱՄՆ֊ից և այլ երկրների արտիստներ։ Նրանք հանդես են գալու կենդանի կատարմամբ, մոլորակի տարբեր կետերից՝ առցանց։ Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո անցկացվում է ցուցադրված բեմադրության քննարկում։ Հանդիսատեսները իրենց հարցերը կարող են ուղղակի հասցեագրել դերասաններին և ռեժիսորին, հրավիրված փորձագետներին, թատերական քննադատներին։
Երրորդ փառատոնի թեման սերն է։
Ներկայացումները առցանց տիրույթում ցուցադրվում են երկու շաբաթը մեկ անգամ, հինգշաբթի օրերին։
Փառատոնի ազդագիրը․
20 ապրիլի ֊ «Եզոպոսը, Աղվեսը և խաղողը» (Կիպրոս), ըստ Գիլերմե Ֆիգեյրեդոյի պիեսի
4 մայիսի ֊ «Հնձիչներ», (Ռուսաստան), ըստ Իվան Բունինիպատմվածքի
18 մայիսի ֊ «Թափառական, անտուն, շնչասպառ շուն», (Ռուսաստան), ըստ Անտոն Չեխովի «Կաշտանկա» պատմվածքի
1 հունիսի ֊ «Հեզը», (Ադրբեջան), ըստ Ֆյոդոր Դոստոևսկու պատմվածքի
15 հունիսի ֊ «Ես սիրում եմ և սիրված եմ», (Ուզբեկստան), ըստ Ժան Անույի «Նվագախումբ» վիպակի
29 հունիսի ֊ ինքլյուզիվ բեմադրություն «Պուգաչյով», (Ռուսաստան), Ըստ Եսենինի պիեսի
13 հուլիսի ֊ Փառատոնի փակումը։
Ներկայացումները անվճար են։ Դիտել՝