Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոթոի Միուրայի հերոսների ուրվագծերը ծնվում են ժլատ պլաստիկայից․․․

04.13.2023

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնն առաջիկա հանգստյան օրերին հանդիսատեսներին հրավիրել է դիտելու ճապոնացի ռեժիսոր Մոթոի Միուրայի պատրաստած «Ոճիր և պատիժ» բեմադրությունը՝ ըստ Դոստոևսկու համանուն վեպի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ճապոնացի արվեստագետն ու նրա բեմադրող թիմը առաջին անգամ են հանրահայտ դասական ստեղծագործության իրենց ընթերցումը ներկայացնելու Սնկտ֊Պետերբուրգցիներին։ Այս պրեմիերայի առիթով ճապոնացի ռեժիսորը նշել է, որ շատ է կարևորում հատկապես այն հանգամանքը, որ բեմադրությունը պատրաստում է Մեծ դրամատիկական թատրոնում, քանի որ այն աշխարհագրականորեն մոտ է Դոստոևսկու վեպի գործողությունների վայրին։

Ներկայացման մասին հաղորդագրությունում նշված է, որ ռեժիսոր Միուրան ռուսաստանցի հեղինակի տեքստին մոտենում է կալիոգրաֆի՝ հիերոգլիֆներ նկարողի, պես․ հերոսների ուրվագծերը ծնվում են ժլատ պլաստիկայից, երկչոտ ռեպլիկներից և վառ զգացմունքներից, որոնք միմյանց են հյուսվում որպես լակոնիկ ամբողջություն, իսկ արևմտյան պսիխոլոգիզմը բախվում է արևելքի սիմվոլիզմին։

Մոթոի Միուրան խոսելով Դոստոևսկու ստեղծագործությունների մասին նշել է, որ «նրա մոտ կան բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք քանդվում են կծիկի պես, և ամեն անգամ պարզում ես քեզ համար մի նոր բան»։ Նա ընդգծել է, որ հերթական անգամ համոզվել է, որ ոճիրի և պատիժի թեման շատ արդիական է։ «Այս 200 տարվա ընթացքում մարդկությունը չի փոխվել․,֊ ասել է ռեժիսորը։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։

Մոթոի Միուրան ավարտել է Տոհո Գակուենի դրամատիկական դպրոցը։ Աշխատել է Ճապոնիայում Սեինենդան և Քոմաբա Ագորա թատերախմբերում, ինչպես նաև Ֆրանսիայում՝ ՝ Ժերար Ֆիլիպի թատրոնում, Սեն-Դենի ազգային դրամատիկական կենտրոնում, Բրեստի Լա Քուարտզ֊սցենե ազգային թատրոնում։ Համագործակցել է ճապոնական «Չիտեն» թատրոնի հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 150 անգամ