Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն, որտեղ հավատում էին, որ արվեստը և գիտությունը կրկին միավորվում են

05.15.2023


Նախօրեին․ մայիսի 14֊ին, Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում աշխատանքներն է ավարտել «Լոմոնոսով ֆեստ։Արվեստ։ Գիտություն։ Տեխնալոգիաներ։» խորագիրը կրող առաջին թատերական փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»―ին։

Միջոցառումը յուրահատուկ է եղել իր անսովոր ձևաչափով, քանի որ միավորել է մարդկային գործունեության միմյանցից արմատապես տարբերվող երկու ոլորտ՝ գիտությունը և արվեստը։

«Մեր թատրոնը հավանաբար միակն է, որ կրում է գիտնականի անուն,֊ հայտարարել է փառատոնը նախաձեռնող Արխանգելսկի Լոմոնոսովի անվան մարզային դրամայի թատրոնի տնօրեն Սերգեյ Սամոդովը։ Մենք պետք է ուսումնասիրենք արվեստի և տեխնալոգիաների փոխգործակցությունը, տեխնալոգիաների զարգացումը, տեխնալոգիաների կիրառումը արվեստում»։

Խորագրին համապատասխան էլ կազմակերպիչները կազմել են իրենց ծրագիրը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել են ոչ միայն բեմադրություններ, պերֆորմանսեր և արվեստի այլ բնագավառների աշխատանքներ, այլև կազմակերպվել են գիտությանը նվիրված ցուցահանդեսներ, դասախոսություններ, կինոցուցադրություններ։
Փառատոնի կազմակերպիչների կարծիքով այսօր արվեստը և գիտությունը կրկին միավորվում են։






Լուսանկարն ըստ՝ masterkrasok.ru


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 113 անգամ