Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը վերսկսել է աշխատանքը տուգանք վճարելուց հետո

05.18.2023

Մայիսի 17֊ին Սանկտ֊Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն֊Եվրոպայի թատրոնը վերսկսել է աշխատանքները։ Երեկոյան այն իր հիմնական և փոքր բեմերում ցուցադրել է համապատասխանաբար «Կարամազով եղբայրներ» և «․․․և դատված չեք լինելու «Բաքոսապատում։ Պաստեռնակ» առաջին բեմադրություն֊ուսումնասիրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «fontanka.ru»֊ին։

Ավելի վաղ Պետերբուրգի Կույբիշևյան շրջանի դատարանը վճիռ էր կայացրել թատրոնին աշխատելու իրավունք վերապահել՝ համապատասխան տուգանք վճարելուց հետո։

Պետերբուրգյան լրատվամիջոցը վստահելի աղբյուրներից պարզել է, որ թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը կապված է դերասան Դանիլ Կոզլովսկու անձի և նրա քաղաքական հայացքների հետ։ Մայիսի 16֊ին Կոզլովսկին իր Telegram֊ալիքի էջում հայտարարել էր, որ արձակուրդ է գնում մինչև տարեվերջ, իսկ իր մասնակցությամբ արդեն պլանավորված «Համլետ» և «Սեր և խարդավանք» ներկայացումները չեղյալ են համարվել։





Այս թեմայով այլ հղումներ-1

Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 259 անգամ