Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախկին գեղարվեստական ղեկավար Մոգուչին որպես ռեժիսոր

05.24.2023

Սանկտ֊Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար գործունեություն ծավալած, իսկ այսօր այդ պաշտոնին հրաժեշտ տված Անդրեյ Մոգուչին Ռուսաստանի անվանի, մտածող, ռեժիսորներից մեկն է։ Այդ մասին Ռուսական լրատվամիջոցների էջերում և հասարակության մեջ շրջանառվող կարծիքները փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Անդրեյ Մոգուչին որպես Մեծ դրամատիկական թատրոնի ղեկավար ստեղծել է շատ բարդ թատրոն՝ ինչպես տեխնալոգիական, այնպես էլ սեփական արվեստի մատուցման տեսանկյունից։ Այս գնահատականը ռեժիսորին տալով, ռուսաստանյան մասնագիտական շրջանակներում կա նաև այն համոզումը, որ Մոգուչին այն ռեժիսորն էր, որը չէր կարող աշխատել հանդիսատեսին անտեսելով։ Ավելին, նա կարողացել է պետերբուրգյան հանդիսատեսներին վերադրձնել այնպիսի ներուժով օժտված թատրոն, ինչպիսին դա ժամանակին եղել է Գեորգի Տովստոնոգովի օրոք, որի անունն այսօր կրում է Մեծ դրամատիկականը։

Ըստ էության այս թատրոնը նաև համաճարակի ժամանակ եղել է ռուսական թատերական մշակույթը պահպանող և առաջ մղող լավագույն հաստատությունը։ Այստեղ է ծնվել «Մեծ դրամատիկական թատրոն Digital» նախագիծը, որը տվել է թվային արվեստի գլուխգործոցներ։ Մոգուչիի ղեկավարությամբ գործարկվել են նաև նախագծեր, որոնք թատրոնի արտադրության տիրույթ են ներգրավել պատանիներին, դասական պիեսներ և այլն։

Պետության հետ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչիի վերջին ներկայացումը կրում է «Մայրական սիրտ» վերնագիրը։ Այս բեմադրությունը ռեժիսորը պատրաստել է Վասիլի Շուկշինի պատմվածքների հիման վրա։ Դա մայրական սիրո տիրույթում միմյանց հետ համակցված շուկշինյան պատմվածքների նրա ընթերցումն է, մի ռուս կնոջ պատմություն, որը հին մոտոցիկլետով ճանապարհ է ընկնում որդուն փրկելու համար․․․

Ի դեպ, այսօր արդեն կան խոսակցություններ այն մասին, որ Անդրեյ Մոգուչիի հետ որպես գլխավոր ռեժիսորի նոր պայմանագիր չկնքելու իրողությունը առավել շատ կապ ունի թատրոնի վարչարարության փոփոխման հետ, իսկ նրան որպես ռեժիսորի հնարավորություն կընձեռվի շարունակել գործունեությունը։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 398 անգամ