Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանուչարովը և Ռոյը իրենց դեբյուտով Դոնբասը հանում են բեմահարթակ

06.22.2023


Երիտասարդ ռեժիսոր Վյաչեսլավ Մանուչարովը Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնում պատրաստում է իր դեբյուտային բեմադրությունը, որի պրեմիերային ցուցադրությունները նախատեսված են 2023թ․֊ի օգոստոսին։ Այդ մասին վերջերս իր նոր՝ «Դոնբասի ստվերները» վեպին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է գրող Օլեգ Ռոյը։

«ՏԱՍՍ»֊ը տեղեկացնում է, որ պիեսի վերծված Ռոյի մյուս վեպը, որը կրում է «Չուղարկված նամակներ» վերնագիրը ինչ֊որ առումով դեբյուտային է նաև գրողի համար, քանի որ դա նրա առաջին փորձն է դրամատուրգիայի ոլորտում։

Այն նույնպես անդրադառնում է Ուկրաինայից անջատված Դոնբասում տեղի ունեցած իրադարձություններին։

Ըստ գրքի սյուժեի, հիմքում, որը հեղինակը սահմանում է որպես առցանց վեպ, զինվորական 11 նամակներ են, որոնք հայտնվում են փոստատար֊կնոջ մոտ։ Նա պետք է կարդա այդ նամակները, որպեսզի կարողանա ուղարկել ըստ հասցեատերերի։

Բացի այդ, Օլեգ Ռոյը ներկայացրել է Դոնբասին նվիրված աուդիոբեմադրություն և մյուզիքլ պատրաստելու իր ծրագրերը։ Նրա ասելով դա կլինի ռուսական իրականության մեջ առաջին զինվորական մյուզիքլը։ Այս դեպքում գրական հենք կդառնա ոչ միայն «Չուղարկված նամակներ», այլև մի շարք այլ ստեղծագործություններ, ընդգծել է նա։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 74 անգամ