Ռեժիսորի աշխատանքից ազատվելու պատճառ բեմադրությունն՝ այլ թատրոնում07.03.2023
Ռուսաստանի Պերմ քաղաքի Չայկովսկու անվան դրամայի և կատակերգության թատրոնում պրեմիերայից առաջ չեղյալ համարված «հատուկ զինվորական ՝գործողությանն անդրադարձած» «Մահ չկա» վերնագրով բեմադրության առաջնախաղը կայացել Տուլա քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այդ մասին « ria.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Այդ մասին Տուլայի թատրոնի պաշտոնական կայքում զետեղվել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված է, որ «Մահ չկա»֊ն այդ երկրում ռուս֊ուկրաինական հակամարտության մասին առաջին թատերական բեմադրությունն է։
Ըստ սյուժեի, գլխավոր հերոսները տեղաշարժվում են Առաջին համաշխարհային պատերազմի և Ուկրաինայի դեմ իրականացվող ռազմական գործողությունների ժամանակների միջև։
Բեմադրության համար գրական հիմք է ծառայել զինվորական թղթակից Դմիտրի Ստեշինի ակնարկները և Զախար Պրիլեպինի «Ամենը, որը պետք է թույլատրել։ Գրեթե անվերջ պատերազմի քրոնիկոն։ 2013-2021» ստեղծագործությունը։
Ասենք, որ այս բեմադրության ռեժիսորը՝ Ալեքսանդր Բորիսովը ավելի վաղ ազատվել էր աշխատանքից այն պատճառով, որ հենց ինքն էր կայացրել Պերմի թատրոնում բեմադրությունը չեղյալ հայտարարելու որոշումը։