Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«BoHo Theatre»֊ում կարծում են , որ պետք է կապվել սեփական համայնքի հետ»

07.05.2023

«Երբ վստահ չեք, թե ո՞րն է ձեր հաջորդ քայլը, վերադարձեք պատմությանը», - օրերս ԱՄՆ֊ի Չիկագո քաղաքում ավելի քան 20 տարի գործած «BoHo Theatre» թատրոնի վերջին գեղարվեստական ղեկավար Էլիզաբեթ Սուոնսոնը հիշել է իր նախորդի Սթիվեն Շելհարդտի կարգախոսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « americantheatre.org»֊ին։

Թատրոնն այսօր բախվել է իրեն հակասող կործանարար ֆինանսական մոդելի։

«Մեր պատմությունները պարունակում էին այն ամենը, ինչ մենք ձգտում էինք լինել: Եվ երբ մենք այլևս չկարողացանք պատմել այդ պատմությունները, հասկացանք՝ ժամանակն է տուն գնաու»:

Այս դառն իրողությունը ցավով արձանագրած Սուոնսոնը, ում համար «BoHo Theatre»֊ի անդամները «համատարած բարության ընտանիք» էին, այժմ ցրվել են Չիկագոյի քամիների մեջ:

Չիկագոյի թատերական ազդագրերը, որոնք պայքարում են հետհամաճարակային իրավիճակի կարգավորման ուղղությամբ և հանդիսատեսին վերադարձնելու համար, հայտնվել են խաչմերուկում: Միայն 2023 թվականին սրված խնդիրների հետ բախվելուց հետո քաղաքում փակվել է 4 թատրոն՝ («First Folio Theatre»-ը, «Sideshow Theatre Company»-ն, «The New Coordinates»-ը և «Interrobang Theatre Project»):

Չիկագոյում աշխատող PR-ի վետերան Դեյվիդ Ռոզենբերգը մտահոգություն է հայտնել, թե արդյո՞ք այս միտումները չեն նշանակում բեմի մոտալուտ «ոչնչացում», կամ թե՝ այնպիսի պահի առաջացում, երբ թատրոնը պետք է վերակենդանացնել՝ գործողության դիմելու ընդհանուր կոչով:

«BoHo Theatre»֊ը ստեղծվել է կորոնավիրուսային համաճարակից առաջ, որպես կամավոր միավորված արտիստների ընկերություն։ Թատրոնի գործադիր տնօրեն Սանա Սելեմոնը նշել է, որ իրենց գործունեության ընթացքում, յուրաքանչյուր 3-4 տարին մեկ թատրոնի ղեկավարությունն ստանձնողը սկսում էր իրեն զգալ ձախողված և գործունեության տարիներին մեկ անգամ չէ, որ բարձրացվել է այն փակելու հարցը։ Սակայն յուրաքանչյուր անգամ ինչ֊որ մեկը պարտավորություն է ստանձնել անվարձահատույց փրկել ընկերությանը։

Համաճարակի հետևանքով թատրոնի բյուջեն երեք անգամ կրճատվել է։ 2019թ․֊ի 150 հազար դոլարից՝ 2021թ․֊ին հասնելով ընդամենը 50 հազար դոլարի։

«Այն, ինչ մենք արեցինք, մեր դերասանական կազմի, անձնակազմի, դիզայներների, գեղարվեստական թիմի և ընկերության անդամների հետ ընտանիքի զգացում ստեղծելու շնորհիվ էր», - նշել է 2010-ականներին «BoHo»-ի գեղարվեստական ղեկավար Փիթեր Մարսթոն Սալիվանը և ավելացրել,֊ «Անկեղծ ասած, իմ կարծիքով, այդպես մենք կարողացանք մարդկանց շատ գումար չվճարել»:

Սալիվանի կարծիքով , թատրոնի համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը ակնհայտ է, որ պետք է որոնել աշխատակիցների կողմից իննովացիաներ ներդնելու, գործունեությունը որակապես բարելավելու և արմատականորեն փոխվելու մեջ։ Նա նաև նշել է, որ պետք է գնահատել ռիսկերը և դրանցից բխող սպասելիքները․․․

«Կայուն զարգացումը երբեք չի եղել մեր ընկերության կամ խորհրդի ԴՆԹ-ում», - բացատրել է նա: «Իր պատմության մեծ մասի ընթացքում «BoHo»-ն հիմնականում աշխատել է տոմսերի վաճառքից ստացված եկամուտներով: Ընկերությունն ուներ մի քանի մարդիկ, ովքեր առատաձեռն էին, բայց մենք չունեինք առողջ դոնորների բազա»:

Բայց և այնպես «BoHo» ֊ի անդամները հույսը դնում են այն փիլիսոփայության վրա, որ «գոյատևման և հաջողության ավելի լավ ցուցանիշ չկա, քան աներևակայելիորեն կապված լինելը սեփական համայնքի հետ»։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 202 անգամ