Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Թիմ Կրաուչի թատրոնում հեղափոխություն կատարելու ժամանակը եկել է

07.28.2023

Վերջերս հաջողությամբ աշխատանքներն ավարտած Ավինյոնի 77֊րդ միջազգային թատերական փառատոնի ուշադրության տիրույթում էր նաև անգլերեն լեզուն։ Անգլերենով իրենց բեմադրությունները ներկայացնող մասնակիցների թվում էր նաև բրիտանացի դերասան, գրող և ռեժիսոր, փորձարարական թատրոնի վարպետ Թիմ Կրաուչը։ Նա փառատոնի մասնակիցներին ներկայացրեց «An Oak Tree» («Կաղնի») բեմադրությունը, որը 2005թ․֊ից ի վեր աշխարհի տարբեր երկրներում ներկայացվել է ավելի քան 360 անգամ։ Ֆրանսիայում առաջին անգամ այն ներկայացվեց Ավինյոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «fri.fr»֊ին։

«An Oak Tree» բեմադրությունը արվեստի փորձարարական ձև է, որը Ֆրանսիայում անվանում են «կենդանի ներկայացում»։ Ամեն երեկո Թիմ Կրաուչը խաղում է մի նոր խաղընկերոջ հետ, որը չգիտե անգամ մեկ ռեպլիկ։ Ամեն անգամ դերասանները ծանոթանում են և պատրաստվում ներկայացմանը հանդիսատեսի ժամանելուց մեկ ժամ առաջ։ Եվ դրանից հետո, ներկայացման ժամին, Թիմ Կրաուչը դառնում է հրավիրյալ դերասանի խաղընկերն ու ուղեկցորդը, թույլատրում է նրան բովանդակությամբ լցնել այն բառերը, որոնք ուղղակի բեմի վրա ականջակալների միջոցով կարդացվում են նրա համար բլոկնոտից և կատարել Կրաուչի արած հուշումներով գործողություններ։ Այս ձևով երկխոսությունը բեմում հնչում է շատ ազդեցիկ և գրավում է ուշադրություն, ինչպես լուսնոտի շարժումը անդունդի վրա։ Կրաուչը ստեղծված էֆֆեկտը անվանում է «անորոշության գեղագիտության» էֆֆեկտ։

«An Oak Tree»֊ն պատմություն է Էնդիի մասին, որը պատահական հայտնվում է էստրադային հիպնոսողի սեանսում, որը երեք ամիս առաջ մեքենայի տակ է գցել 12֊ամյա Քլերին՝ Էնդիի դստերը։ Անմխիթար հայրը չի կարողանում հավատալ, որ իր դուստրը մահացել է և մտածում է, որ Քլերի հոգին բնակություն է հաստատել վթարի վայրի ճանապարհամերձ կաղնու մեջ։

Ավիյոնի հինավուրց մենաստանի մեծաշուք ծառերը վերծվել են այս դրամայի տեղանքի ծառերի։ Ծառը վերափոխվել է աղջկա։ Իսկ նրա մահվան մեղավորը սպիրալաձև սգից կյանքի շրջան դուրս գալու Էնդիի գործիքի։

Թատրոնը հնագույն ժամանակներից մնում է այն վայրը, որտեղ հնարավոր են բոլոր տրանսֆորմացիաները և մետամորֆոզները։ Չէ՞ որ, հելիադները և բաքոսուհիները «Մետամորֆոզներում» նույնպես վերածվում էին ծառերի։

Թիմ Կրաուչը բացատրել է, որ իր բեմադրության յուրաքանչյուր հյուր֊դերասան իր համար հանդիսանում է « դահլիճի հանդիսատեսների ներկայացուցիչ»։ Նա նշել է, որ ինչպես իրեն այնպես էլ հանդիսատեսներին ներկայացման բովանդակությունն անհայտ է։ Դասական թատրոնում ողջ ուշադրությունը ուղղված է դերասանի, նրա կատարողական տաղանդի վրա։ Դա դերասանի պաշտամունք է։ Իսկ ինքը ցանկանում է ողջ ուշադրությունը ուղղել դեպի հադիսատեսը, ներկայացման անհրաժեշտ, բայց մոռացված մասնակիցը։ Նա ընդգծել է, որ թատրոնում հեղափոխություն կատարելու ժամանակը եկել է։ «Այնտեղ վերջին 50 տարում շատ քիչ բան է փոխվել»,֊ նշել է Թիմ Կրաուչը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 81 անգամ