Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սատիրիկոնն» առաջարկում է բռնակալներին հաղթահարելու իր դեղատոմսը

07.31.2023


Հայտնի թատերական գործիչ, դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ռայկինի գլխավորությամբ գործող Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնը նոր թատերաշրջանը Սեպտեմբերին կմեկնարկի «Ինքնասածները»֊«Չորս բչնակալ» բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Իտալացի դրամատուրգ Կառլո Գոլդոնիի նույնանուն պիեսի ընթերցմամբ հայտնի թատրոնը նշանավորում է իր հոբելյանական՝ 85֊րդ թատերաշրջանի բացումը։

Ըստ սյուժեի Վենետիկի դիմակահանդեսի ժամանակ քաղաքի բնակիչների տներում տեղի է ունենում զարմանալի մի դրամա։ Չորս «բռնակալների կանայք և երեխաները հոգնել են իրենց հայրիկների հալածանքներից, բայց չեն չկողմնորոշվում, թե ինչպես սանձեն նրանց կոպիտ վարքն ու բնույթը և չեղյալ դարձնեն բռնակալական օրենքները։ Ոչ ընտանեկան «տաք» տեսարանները, ոչ հնարամիտ փորձերը, ոչ դիմակավորումները, ոչ պատանեկան ռոմանտիկան չեն կարողանում ճեղքել բռնակալ հայրիկների կառուցած անհաղորդ պատը։ Այդ պատճառով կյանքը տոն֊ քաղաքում ասես թունավորված է բռնության ոգով։ Սակայն ելքը այդ իրավիճակից, այնուամենայնիվ գտնվում է։ Դա հնարավոր է դառնում բռնակալներից մեկի տիկնոջ, խորամանկ սինյորա Ֆելիչեի միջամտությամբ․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 536 անգամ