Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է վախթանգովյան թատրոնի գերաստղ Յուլիա Բորիսովան

08.09.2023


Նախօրեին, օգոստոսի 8֊ին, 99 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի Յուլիա Բորիսովան։

Շչուկինի անվան թատերական ուսումնարանի սանուհին իր մասնագիտական գործունեությունն սկսել և մինչև վերջ անցկացրել է վախթանգովյան թատրոնում։ Նա անցել է հայ մեծագույն ռեժիսոր Ռուբեն Սիմոնովի թատերական դպրոցը։ Բորիսովան այս նշանավոր թատրոնում շատ արագ աճեց և դարձավ առաջատար դերասանուհիներից մեկը։

Վախթանգովի թատրոնի մեկ այլ մեծություն, Միխայիլ Ուլյանովը իր գործընկերուհուն ոչ թե աստղ էր համարում, այլ մի ամբողջ մոլորակ։

Նա լեգենդար արքայադուստր Տրուանդոտի անզուգական դերակատարն էր, և իր հետ հավերժություն է տանում Եվգենի Վախթանգովի հիմնած թատրոնի մի ողջ դարաշրջան։

Յուլիա Բորիսովան իր կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 60 թատերական կերպար, որոնցից են ավելի քան 20 տարի թատրոնի խաղացանկում իր մշտական տեղն ունեցող արքայադուստր Տուրանդոտը, Կլեոպատրան («Անտոնիոս և Կլեոպատրա»), Նաստասյա Ֆիլիպովնան («Ապուշը»), Էպոնինան («Թշվառներ»), Հելենան («Վարշավյան մեղեդիներ») և այլն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 38 անգամ