«Ցածրաձայն այլախոհության և լոկալ քաղաքական ակցիաների» վայրը Գերմանիայում08.09.2023
«Deutsches Theater Berlin» թատրոնի պատմության մեջ առաջին անգամ նոր՝ 2023-2024թթ֊երի թատերաշրջանը կղեկավարի կին՝ Իրիս Լաուֆենբերգը։ Նա կփոխարինի այդ հաստատությունը 14 տարի ղեկավարած Ուլրիխ Քուոնին։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Իրիս Լաուֆենբերգը այս նոր նշանակումից առաջ «Theatertreffen» փառատոնի փոխնախագահն էր։
Առաջիկա թատերաշրջանում «Deutsches Theater Berlin»֊ում նոր ղեկավարը նախատեսում է հանդիսատեսին ներկայացնել մոտ երկու տասնյակ բեմադրության պրեմիերա՝ այդ թվում նաև թատրոնի երիտասարդական նախագծերի ընդգրկմամբ։ Ընդ որում այս ամենի հետ մեկտեղ Լաուֆենբերգը նախատեսել է թատերախումբն առնվազն կիսով չափ թարմացնել։
Թատրոնի կայքում առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին գրված է․ «Մենք պլանավորում ենք բարձրորակ այժմեականություն։ ATT (at.tension) փառատոնի շարունակում, համաշխարհային և գերմանական պրեմիերաներ, հին տեքստեր՝ ուղղված այսօրվան, հումոր, երաժշտություն, տիկնիկային ներկայացումներ։ Եվ կիսաերանգներ, որոնք արժանին են մատուցում DT-ին («Deutsches Theater Berlin»֊-ին), որպես ցածրաձայն այլախոհության և լոկալ քաղաքական ակցիաների վայրի»։