Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորական դեբյուտը՝ Ուկրաինայի դեմ պատերզմի մասին բեմադրությամբ

08.16.2023


Նոր թատերաշրջանում, որը մեկնարկում է սեպտեմբերին, ռուսական թատերական աշխարհում առաջինը Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական ողբերգությանը կանդրադառնա Մոսսովետի թատրոնը։ Այն իր 101րդ թատերաշրջանը կմեկնարկի Վյաչեսլավ Մանուչարովի ռեժիսորական դեբյուտով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Բեմադրության համար գրական հիմք է ծառայել Օլեգ Ռոյի «Չուղարկված նամակներ» վեպը։ Պատումը հյուսվում է փոստատար Նադեժդայի ձեռքին հայտնված 11 չուղարկված նամակների շուրջ։ Նա պետք է դրանք կարդա, որպեսզի կարողանա հասցնել հասցեատերերին։

Ներկայացման պրեմիերան նախատեսված է օգոստոսի 20֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 48 անգամ