Հարրի Փոթերը, որպես բեմադրություն, կարող է հայտնվել նաև բոլոր դպրոցներում09.06.2023
Եկող տարի, 2024թ․֊ին, երկու խոշոր թատերական կենտրոններ, որոնք գործում են Նյու֊Յորքի Բրոդվեյում և Լոնդոնի Վեսթ֊Էնդում «Broadway Licensing Group» ընկերության համագործակցությամբ կներկայացնեն միջնակարգ դպրոցների համար նախատեսված «Հարրի Փոթերը և անիծյալ մանկիկը» թատերական ծրագրի վերմշակված նոր տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։
Նախագծի պրոդյուսերներ Սոնյա Ֆրիդմանը և Քոլին Քալլենդերը հայտարարել են, որ իրենց նախագիծը հասցեագրված է ողջ աշխարհի դպրոցներին, քանի որ բոլոր կրթօջախներում հնարավորություն կստանան «պատրաստել «Հարրի Փոթերը և անիծյալ մանկիկի» սեփական բեմադրությունները»։
«Մենք շատ հպարտ ենք, որ ողջ աշխարհում բեմադրության հանդիսատեսների կեսից ավելին հանդիսատես են դարձել առաջին անգամ»,֊ նշել են պրոդյուսերները։
Նրանք ընդգծել են, որ պիեսի նոր դպրոցական տարբերակով հույս ունեն առավել ընդլայնել լսարանը՝ երիտասարդ սերնդին ծանոթացնելով կենդանի թատրոնի կախարդանքին։
Այս բեմադրության առաջին տարբերակը, որ ներկայացվել է Բրոդվեյում և Վեսթ էնդում, թողարկվել և վաճառվել է 6 մլն տպաքանակով։ Արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում 6 անվանակարգերում՝ ամերիկյան թատերական «Օսկարին»՝ «Թոնի»֊ի։ Այս պահին բեմադրությունը ցուցադրվում է Լոնդոնում, Նյու֊Յորքում, Համբուրգում, և Տոկիոյում։ Իսկ Մելբուրնում, Թորոնթոյում, և Սան֊Ֆրանցիսկոյում արդեն դադարեցվել է։
Բեմադրության դպրոցական տարբերակը հարմարեցված է կրթօջախի պայմաններին։ Այն ավելի կարճ է, ունի բեմադրական այլ մոտեցում, որը հնարավորություն է ընձեռում կախարդանքները վերածել տեխնիկական բնույթի հրաշքների՝ առավել համեստ ծախսերով։
Դպրոցական բեմադրության պիլոտային օրինակը սպասվում է, որ կհրատարակվի 2024թ․֊ի գարնանը՝ ԱՄՆ֊ում և ՄԵԾ Բրիտանիայում, իսկ դրանից անմիջապես հետո այն կթողարկվի աշխարհի բոլոր դպրոցների համար։
Ի դեպ, թողարկվելու են նաև սիրողական բեմադրությունները։ Բայց դա, արդեն շատ ավելի ուշ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։