Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստանիսլավսկին, Պուլիտցերյան մրցանակակիր Դևիդ Մամեթը և դեբյուտանտ Շայի ԼաԲաֆը

09.14.2023


«Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է, որ ցանկացած ռեժիսոր, ով հետաքրքիր բան է անում տեքստի հետ, չի հասկանում տեքստը», - հայտարարել է ամերիկացի դրամատուրգ, Պուլիտցերյան մրցանակակիր Դևիդ Մամեթը, որի «Հենրի Ջոնսոն» պիեսը վերջերս բեմադրվել է Լոս Անջելոսից ոչ հեռու, Կալիֆորնիայի օվկիանոսամերձ ափին գտնվող Վենետիկ հանգստավայրում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» հղում անելով « deadline.com»֊ին:

Մամեթը նաև հայտարարել է, որ «ռեժիսորների մեծ մասը ընդամենը իրենց համար թեյ բերող կառավարիչներով անգլերեն լեզվի դասատուներ են, որոնք հունից հանում են դերասաններին։ Թող Աստված ների նրանց,֊ ասել է դրամատուրգը և թող Աստված օրհնի միսս Ռայանին»։

Դևիդ Մամեթի «Հենրի Ջոնսոն» պիեսը բեմդրել է «The L Word: Generation Q» ընկերության գործադիր պրոդյուսեր Մարջա Լյուիս Ռայանը Կալիֆորնիայի Վենետիկի «The Electric Lodge» մշակութային կենտրոնում։

Դերասանական կազմում ընդգրկվել են ինչպես փորձառու և հայտնի արվեստագետներ, օրինակ «Օսկար» մրցանակի նոմինանտ Դևիդ Փեյմերը, այնպես էլ այնպիսի երիտասարդ դերասան, ինչպիսին իր բեմական դեբյուտը նշող Շայի ԼաԲաֆն է։

«Ես անհավանականորեն երախտապարտ եմ Դևիդ Մամեթի հետ համագործակցելու համար,֊ ասել է երիտասարդ արտիստը և ընդգծել, որ Մամեթը մեր ժամանակների մեծագույն դրամատուրգներից է, որի տաղանդը և երևակայությունը հավասարը չունի։

«Հենրի Ջոնսոն» պիեսն անդրադառնում է մի մարդու կյանքի դժվար ու ծանր իրավիճակին, երբ գթասրտության ակտը հեղաշրջում է նրա կյանքը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 264 անգամ