Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստիպողաբար տեղից տեղ տեղափոխվող «Տեատր․doc»֊ը նոր հասցե ունի

10.26.2023


Ռուսաստանի մայրաքաղաքի անկախ թատրոններից ամենաաչքի ընկածը և իշխանությունների հետ երբևէ ընդհանուր լեզու չգտած «Տեատր․doc» թատրոնը կրկին ազդարարել է իր գործունեության մասին։ Այս անգամ հանդիսատեսներին հիմնականում իրական փաստերի միջոցով բեմախաղեր ներկայացնող թատերախումբը հանդես կգա Լեսնայա 59, կառույց թիվ 1 հասցեում վարձակալած իր նոր հարթակում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Նոր տեղում թատրոնը որդեգրել է «DOC֊ը Լեսնոյի վրա» անվանումը և արդեն ազդարարել է իր առաջին ներկայացումը նոր տարածքում ցուցադրելու մասին։ Դա լինելու է «սուպեր ոչ պաշտոնական» երեկո «Շարժվող doc» վերնագրով։

«Հավանաբար այդ երեկոյի ընթացքում դուք կիմանաք « հետաքրքիր փաստեր «Տեատր․doc»֊ի մասին, մեր արկածների մասին և հարթակից հարթակ տեղափոխվելու մասին։ Պատահական չէ, որ թատրոնն ունի ևս մեկ գաղտնի բնաբան․ «Թատրոն, որը տեղափոխվում է» »,֊ գրված է թատրոնի կայքում ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր կայքում թատրոնը գրել էր, որ ապրիլին առափնյա Սադովնիչեսկի փողոցում գտնվող շենքում «DOC֊ը կղզում» անվան ներքո գործող թատրոնը փակվում է՝ շենքի սեփականատերերի կողմից վերակառուցում սկսելու պատճառով։ Այդ հասցեում «Տեատր doc» սկսել էր աշխատել 2019թ․֊ից և գործերն այնքան հաջող էին ընթացել, որ երկու տարի անց նույնիսկ հասցրել էր բացել նաև«DOC industrial» անունով իր երկրորդ բեմը։

Ավելացնենք, որ նոր հասցեում, նոր «DOC֊ը Լեսնոյի վրա» անվանումով հանդես եկող «տեղափոխվող թատրոնը» իր անդրանիկ բեմախաղի ողջ հասույթը որոշել է տրամադրել նոր տարածքը կարգի բերելու համար կատարված ծախսերին։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 341 անգամ