Վերականգնված թատերախաղը ապահովել է անշլագ և ֆինանսական եկամուտներ11.09.2023
Նյու֊Յորքի Բրոդվեյի թատերական հարթակներում անցած շաբաթ ամենահաջողակ շոուն դարձել է Հուդզոնի Թատրոնի «Գլորվում ենք մենք ուրախ» մյուզիքլը։ Ավելի վաղ բեմադրված և այսօր կրկին թատերական հարթակ վերադարձված այս բեմադրությունը, մեկ շաբաթվա ընթացքում ներկայացվել է դահլիճի բոլոր աթոռները զբաղեցրած հանդիսատեսների առկայությամբյամբ՝ գրանցելով 100 տոկոսանոց անշլագներ։ Ասենք, որ տոմսերը վաճառվել են ամերիկյան չափանիշներով գլխապտույտ առաջացնող միջինացված արժեքով՝ 234,40 դոլարով։Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։
Այս բեմադրության վերականգնումը ողջունել են թատերական քննադատները։ Այն նաև անցած շաբաթ հսկայական ֆինանսական (1,8 մլն․ դոլար) ներդրում է ունեցել Բրոդվեյում ներկայացված 28 թատերախաղերի բերած 26, 5 մլն դոլարի ընդհանուր հասույթում։
Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում, մինչև նոյեմբերի 5֊ը, նյու֊յորքյան շոուներ է հաճախել 223 151մարդ
Հետաքրքիր է, որ ընթացիկ թատերաշրջանում Բրոդվեյում տոմսերի վաճառքից, ընդհանուր առմամբ, թատրոնները վաստակել են մոտ 700 մլն դոլար, իսկ այդ սահմանագծին նյու֊յորքան թատրոնները հասել են իրենց բեմախաղերը դիտելու եկած շուրջ 5,6 մլն հանդիսատեսների շնորհիվ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։