Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրը և նրա պիեսը ճախրում են երկնքում

11.10.2023


Լոնդոնի Գիլդհոլլ գրադարանը 1 օրով ի ցույց է դրել անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի պիեսների առաջին ժողովածուի միակ պահպանված օրինակը, որի հրատարակության 400 ամյակը լրանում է այս տարի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Գրքի ցուցադրության կազմակերպիչները նաև մի հետաքրքիր ակցիա են իրականացրել։ Նրանք օդապարիկով երկինք են ուղարկել դրամատուրգի դիմանկարը և դրան կցված մի հատված «Ամռան գիշերվա երազը» պիեսից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 26 անգամ