Մեյերհոլդ 150։ Կենցաղայինից մինչև հավերժական հարցեր01.18.2024
Սանկտ֊Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը նախապատրաստվում է ստալինյան ռեպրեսիաներին զոհ գնացած ռեժիսոր, թատերական նորարար Վսեվոլոդ Մեյերհոլդի ծննդյան 150֊ամյակը (լրանում է փետրվարի 9֊ին) նշանավորել «Մեյերհոլդ։ Օտար թատրոն» նոր բեմադրությամբ, որի պրեմիերան նշանակված է փետրվարի 9֊ին, 10֊ին և 11֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Բեմադրության համար գրական հիմք են ծառայել այսօր արդեն Մեյերհոլդի անունը կրող պետական թատերական ինստիտուտի տասնամյակներ առաջ ընդհանուր ժողովի ընթացքում կատարված սխագրությունները։ Բուհի այդ պատմական հավաքը տեղի է ունեցել 1937թ․֊ին, այն բանից հետո, երբ բոլշևիկյան «Պրավդա» թերթում հրապարակվել է Պլատոն Կերժենցևի հոդվածը «Օտար թատրոն» վերնագրով։
Ներկայացնելով իր մտահղացումը Վալերի Ֆոկինը նշել է, որ այն հիմնված է բեմադրությունների փորձերի բնօրինակ սղագրությունների և հիշողությունների վրա, սակայն գլխավոր հենքը Մեյերհոլդի ինստիտուտի պատմական ընդհանուր ժողովի սղագրություններն են և «Պրավդայում» հրապարակված հոդվածը, որտեղ քննարկվում էր «կեղծ», «սխալ» և «այսպիսի֊այնպիսի» մեյերհոլդյան թատրոնը և, անշուշտ, ինքը՝ վարպետը, որից հետո , բառացիորեն մի քանի ամիս անց, թատրոնը «լուծարվեց, այսինքն՝ լիկվիդացվեց»։
Կերժենցևի հոդվածով սկիզբ էր առել ոչ միայն Մեյերհոլդի թատրոնի, այլև նրա ոչնչացման գործընթացը։
Ֆոկինը ներկայացնում է այդ գործընթացի սկիզբը՝ երբ ռեժիսորին քննարկումը ու դատապարտում են նրա ընկերները։ Նա, վավերագրական նյութը երբեմն հասցնելով կենցաղային մակարդակի, սուր բնութագրական կերպարների, Մեյերհոլդի հիշողությունների և երևակայության, նրա բեմադրությունների փորձերի և տեսարաննեի միջոցով ստեղծում է գործողության ևս մեկ, երկրորդ շերտ։ Դրանով բեմադրության մեջ կոնֆլիկտը դադարում է կենցաղային մակարդակի տիրույթում մնալ, այլ բարձրանում է մինչև ընդհանրացման հարթություն՝ շոշափելով հավերժական հարցեր։ Հարցեր, որոնք կարող են ձևավորվել հասարակության և արվեստագետի միջև։ Հարցեր, որոնք առաջացնում են ստեղծագործական և մարդկային անհրաժեշտությունների միջև կոմպրոմիս գտնելու խնդիր։ Հարցեր որոնք իր իսկ՝ արվեստագետի մոտ բարձրացնում են իրեն հետևողների առջև պատասխանատվության խնդիր։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։