Այվազովսկու Երկնային դատավճիռը կայացնում են հանդիսատեսները02.12.2024
Անցած շաբաթ օրը, փետրվարի 10֊ին Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի Վոլկովի անվան թատրոնում կայացել է «Այվազովսկի։ Երեք տարերք» կենսագրական մուլտիմեդիական բեմադրության պրեմիերան։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ռուսական կայսրությունում ապրած և ստեղծագործած հայ մեծ նկարչի կյանքի պատմությունը ներկայացնող բեմադրությունը հանդիսատեսի առաջ բացում է Հովհաննես Այվազովսկու հոգևոր գերակայությունների երեք հիմնական ոլորտները՝ գեղանկարը, պոեզիան և երաժշտությունը։
Պիեսի հեղինակը յարոսլավցի դրամատուրգ Սվետլանա Գիրշոնն է, բեմադրիչը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Սոզոնովը։ Բեմադրության համար երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վլադիմիր Մարտինովը։ Սցենոգրաֆը Օլգա Կուզնեցովան է։
Ներկայացման մեջ օգտագործվում են տեսաինստալիացիաներ, ցուցադրվում են արհեստական բանականության միջոցով Այվազովսկու «կենդանացրած» կտավները, իսկ բեմի վրա աշխատող տեսախցիկը խոշոր պլանով ցուցադրում է դերասանների դիմախաղերը և պլաստիկան։
«Այվազովսկի։ Երեք տարերք» բեմադրությունը ներկայացնում է Այվազովսկու կյանքը Երկնային դատարանում։ Պահապան հրեշտակը և սատանայի փաստաբանը վիճում են, թե ինչպիսի վիճակի է արժանի Այվազովսկին։ Ներկայացվում են Այվազովսկու մերձավորները, նրա սերը Պուշկինի պոեզիայի հանդեպ, կիրքը, որ ուներ ծովի նկատմամբ։ Բեմադրության կենտրոնական թեմաներից է Այվազովսկու հարաբերությունը հոր հետ։ Պատումի ավարտը որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ։ Ըստ ներկայացման հեղինակների որոշման նկարչի դատավճիռը կայացնում են հանդիսատեսները։