«Անասնաֆերմա» օպերայի բեմադրական աշխատանքները մոտենում են ավարտին02.14.2024
Վիենայի պետական օպերային թատրոնում ավարտոին են մոտենում «Անասնաֆերմա» օպերայի բեմադրական աշխատանքները։ Բեմադրող ռեժիսոր Դամիանո Միքիելետտոն այս աշխատանքի համար որպես գրական հիմք վերցրել է Ջորջ Օրուելի նույնանուն հայտնի ստեղծագործությունը։ Այդ մասին տեղեկցնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
«Անասնաֆերման» Նիդերլանդների ազգային օպերայի, Վիեանայի պետական օպերայի, Պալերմոյի «Մասսիմո» թատրոնի և Ֆինական ազգային օպերայի համատեղ նախագիծն է, որի պրեմիերան 2023թ․֊ի մարտի 4֊ին կայացել է Ամստերդամում։
«Սա պարզ պատմություն է։ Յուրահատուկ հեքիաթ, որի մեջ, եթե ուշադիր նայես, մանրամասն քննվում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են իշխանությունը, շահագործումը և քարոզչությունը»,֊ նշել է Միքիելետտոն։ Ռեժիսորի կարծիքով Օրուելի հայտնի ստեղծագործությունը «հրեշավոր պատմություն է», որի մեջ կան նաև կատակերգության տարրեր։ Այնտեղ հերոսները սպասում են, թե ե՞րբ իրենց կսպանեն։ Նրանք փակված են վանդակներում և երազում են ազատության մասին․․․ «Լինել անասուն, այստեղ նշանակում է լինել ստրուկ, մսացու, խաղալիք մարդու ձեռքում»,֊ ընդգծել է նա:
«Անասնաֆերմա» օպերայի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Ռասկատովը, որը Ռուսաստանից Արևմուտք է արտագաղթել 1990-ական թվականներին, լիբրետոյի հեղինակը Յան Բյորթոնն է։
Օրուելի վեպում աշխարհակարգը հարաբերվում է ԽՍՀՄ֊ի հետ։ Բեմադրության մեջ հնչեցվում են մեջբերումներ Ստալինից, Տրոցկուց և Բերիայից։
Օպերայի պարտիտուրայում երգչախմբային հատվածներից բացի, հնչում են 20 մենակատարումներ (սոլո) և․․․ «մարդկային ողջ վոկալ դիապազոնները ընդգրկող գունապնակը, որոնցից յուրաքանչյուրը ունի բնութագրական անհատական ուրվագիծ», նշված է ներկայացման նկարագրության մեջ։
Վիենայում «Անասնաֆերմա․ օպերայի պրեմիերան կկայանա փետրվարի 28֊ին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։