Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«The Who»֊ի կոնցեպտուալ ձայնասկավառակի մեղեդիները վերադառնում են Բրոդվեյ

03.05.2024


1969թ․֊ին «The Who» համույթի թողարկած կոնցեպտուալ ձայնասկավառակի հիման վրա ստեղծված հանրահայտ մյուզիքլը վերադառնում է Բրոդվեյ։ Բեմադրության անդրանիկ վերածնունդը հանդիսատեսին է ներկայացնելու Նյու֊Յորքի թատերական «տիրույթի» «Nederlander» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով « newyorktheatreguide.com»֊ին։

«The Who՝s Tommy» վերնագրով մյուզիքլը մի փոքրիկ տղայի պատմություն է, որը չի կարողանում խոսել, տեսնել կամ լսել՝ մանկական վնասվածքի պատճառով։ Ի վերջո, նա բացահայտում է, որ կարողանում է փինբոլ խաղալ և դա նրան հայտնի է դարձնում շրջապատում։՝ բացելով նաև նրա բուժման ճանապարհը։

Այս բեմադրության առաջին ցուցադրությունը Բրոդվեյում կայացել է 1993թ․֊ին։ Այս շոուի մեջ են ներառված «The Who» համույթի կոնցեպտուալ ձայնասկավառակի բոլոր հիթերը, այդ թվում նաև «Pinball Wizard» և «I՝m Free» երգերը։

Ասենք, որ վերականգնած բեմադրության ցուցադրության համար թատրոնը անցկացնում է նաև վիճակախաղի միջոցով տոմսերի վաճառք, որոնց գինը անհամեմատ ցածր է, ընդամենը 40 դոլար։ Վիճակախաղը կայանալու է ցուցադրությունից մեկ օր առաջ, առավոտյան ժամը 9֊ից մինչև 15։00֊ը։ Շահողները իրենց տոմսերը պետք է ձեռք բերեն վիճակախաղի անցկացումից հետո, մեկ ժամվա ընթացքում։ Յուրաքանռյուր մասնակից կարող է ձեռք բերել երկու տոմս։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 239 անգամ