Իվո վան Հովեն զրկում է տեսարանը մտովի ավարտին հասցնելու հնարավորությունից 04.03.2024
Իր ավանգարդիստական բեմադրություններով հայտնի բելգիացի ռեժիսոր Իվո վան Հովեն Փարիզում օրերս ներկայացրել է «Իմ սիրելի ընտանի կենդանին» վերնագրով իր նոր աշխատանքը, ըստ Լուկաս Ռեյնեվելդի նույնանուն վեպի, որը նվիրված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդրին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « rfi.fr»֊ին։
Դահլիճի ելքի մոտ առավել զգայուն հանդիսատեսները հնարավորություն ունեին զրուցել հոգեբանների հետ, իսկ ֆրանսիացի թատերական քննադատները ներկայացումից հետո լիցքավովել էին ռեալիզմի և բեմի վրա թույլատրելիի սահմանների մասին հարցի պատասխանն ստանալու անհրաժեշտությամբ։
Լուկաս Ռեյնեվելդը ոչ բինար անձ է։ Նա ծնունդով անվանակոչվել է Մարիկե Լուկաս Ռեյնեվելդ անունով։ Սակայն հոլանդացի աստվածավախ ֆերմերի ընտանիքում մեծացած աղջիկն իր համար ընտրել է «Լուկաս» անունը և պահանջում, որ այդուհետ իրեն դիմեն որպես տղամարդու՝ արական սեռով։
Լուկաս Ռեյնեվելդը Բուքերյան միջազգային մրցանակի արժանացած ամենաերիտասարդ գրողն է(2020թ․)։ Այդ մրցանակին նա արժանացել է իր առաջին՝ «Անհարմար երեկո» վեպի համար։ «Իմ սիրելի ընտանի կենդանին» նրա երկրորդ մեծակտավ ստեղծագործությունն է, որի պատումը հյուսվում է առաջին դեմքով՝ մանկապղծի անունից։
Իվո վան Հովեի բեմադրությունը, ինչպես և վեպը հասարակությունը մինաշանակ չի կարող ընդունել։ Դա ակնհայտ է եղել ի սկզբանե։ Ահա թե ինչու Փարիզի Լա֊Վիլլետ այգում գտնվող Գրանդ֊ալ հարթակը, որտեղ ցուցադրվել է բեմադրությունը, հանդիսատեսներին նախապես զգուշացրել է, որ այն թույլ նյարդեր ունեցողների համար չէ։
Գործողությունները տեղի են ունենում հոլանդական ֆերմայում, որտեղ 14-ամյա մի աղջիկ ապրում է հոր հետ։ Նրա եղբայրը մահացել է, իսկ մայրը՝ հեռացել տնից։ Նա մշտական մեղքի զգացում է ապրում։ Իսկ դրա համար պատճառները շատ են։ Օրինակ, եղբոր մահը, հորթի սատկելը կամ, ինչու՞ ոչ՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը․․․ Աղջիկն այդ թեմաներով առավել հարմար միջոց չի գտնում, քան մտքում զրուցելը Ֆրեյդի և Հիտլերի հետ։ Իսկ երբեմն էլ նա երևակայության մեջ թևեր է առնում և թռչում:
Աղջկա ու նրա հոր հետ այդ ֆերմայում աշխատում է նաև կին ու երեխա ունեցող 49֊ամյա անասնաբույժ Կուրտը, որին առավել շատ գրավում է ոչ թե իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, այլ անչափահաս աղջկա միջավայրը։ Բայց այն, ինչ աղջնակին թվում էր նր հետ ջերմ և վստահելի հարաբերությունների դրսևորում, վերածվում է հրապուրվածության, որը հեռու չէ մտասևեռումից։
Ինչպես վեպի հեղինակն ընթերցողին, այնպես էլ ռեժիսորը՝ հանդիսատեսին, հետզհետե խորասուզում է հոգեպես հիվանդ մարդու կողմից մանկան մեջ ներարկած մղձավանջի մեջ։ Գործողությունը դանդաղ է զարգանում. մինչ աղջիկն ապրում է իր պատանեկան կյանքով, Կուրտը ավելի ու ավելի է մոտենում նրան, ինչպես գիշատիչ, որը հետապնդում է զոհին։
Մանկապղծի աչքերով ու խոսքով պատկերվող գործողությունը, հենց այն է, ինչ Կուրտն ասում է իր մասին. «Ես անիմաստորեն սողացի քո մաշկի մեջ, ինչպես որդը ցլի լյարդը, և ես չէի կարող ավելի լավ փոխաբերություն մտածել՝ ես մակաբույծ եմ»:
Ֆրանսիացի քննադատներն առանց մեծ ոգևորության են ընդունել Իվո վան Հովեի այս բեմադրությունը։ Նրանք տարակուսանքի մեջ են․ արժե՞ ամեն ինչ ցուցադրել բեմում։ «Իմ սիրելի ընտանի կենդանին» իսկապես ամեն ինչ ցույց է տալիս՝ բեմում հերոսները միզում են, զբաղվում սեքսով, տարբեր ձևերով հաճույք ստանում, լողանում, մերկացնում հետույքը․․․
Այս ներկայացման մեջ ռեժիսորը դրական է պատասխանում այն հարցին, թե արդյոք պետք է ռեալիզմը հասցնել ծայրահեղ սահմանի։ Բայց, թերևս, պետք է նշել, որ ամեն ինչ այդքան իրատեսորեն ցուցադրելու որոշումը զրկում է հանդիսատեսին տեսարանը մտովի ավարտին հասցնելու հնարավորությունից։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի