Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռոմեոն և Ջուլիետը» մի քանի սմ հեռավորության վրա են գտնվում լիարժեք գրկախառնումից

05.28.2024

Լոնդոնի Վեսթ֊Էնդի Յորքի հերցոգի թատրոն է վերադարձել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետի» ևս մեկ հետաքրքիր ընթերցում, այս անգամ արդեն հեղինակային ռեժիսոր Ջեյմի Լլոյդի ընթերցմամբ, որը մի քանի ամիս առաջ հասցրել էր ուղղակի շլացնել հեղինակային կինոյի «Սանսեթ» հայտնի փառատոնի հանդիսատեսներին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «londontheatre.co.uk»֊ին։

Սեքսուալ, լարված և հետաքրքիր։ Այսպիսի առանձնահատուկ գծերով է աչքի ընկնում Լլոյդի բեմադրությունը, որտեղ հայտնի սյուժեի համար ֆոն են դառնում ծուխը, արյունը, ձայնափողերը, տեսախցիկները և «Մարդ֊սարդ» ֆիլմից հայտնի դերասան Թոմ Հոլլանդի աստեղային հզորության խաղը։

Այս բեմադրության ընթացքում հանդիսատեսին ներկայացվում է Լլոյդի հայտնի տեսագրությունը, որտեղ ընդգծվում է գլխավոր դերակատարի հայտնիությունը։

Դա արվում է հետևյալ ձևով․ Հոլլանդը օպերատորի ուղեկցությամբ կուլիսների ետևից մոտենում է բեմին։ Օպերատորը նկարահանում է դերակատարի միայն գլուխը՝ և ուսերը՝ նրա հայտնի գլխածածկով, որի չորս բոլորը պատված է ծխախոտի ծխով։ Լարումը զգալի է։ Հոլլիվուդյան դերասանի երկրպագուները հազիվ թե հիասթափվեն Հոլլանդի վստահ խաղից, որը տղայական վստահությունից անցում է կատարում դեպի բուռն մոլեգնություն։

Հոլլիվուդյան աստղի տաղանդին հեշտությամբ է դիմավորում ծագող աստղ Ֆրանչեսկա Ամևուդա-Ռիվերսը։ Նրա ինքնավստահ Ջուլիետն ավելի շատ կին է թվում, քան աղջիկ: Նա վերաշարադրում է իրենց սիրավեպը պատշգամբի տեսարանում (չնայած այստեղ պատշգամբ չկա, քանի որ Լլոյդի մերկ բեմադրությունը Ռոմեոյին և Ջուլիետի հանդիպման հայտնի տեսարանը ներկայացնում է կողք կողքի), առաջարկելով Ռոմեոյին չերդվել լուսնով, կարծես զարմացած, որ նա նման ծիծաղելի բան կարող է առաջարկել։

Ամևուդա-Ռիվերսը նոր շունչ է հաղորդում Շեքսպիրի խոսքերին` վերաշարադրելով դրանց ուժի դինամիկան, որով ներշնչված են Ռոմեոյի հետ իր հարաբերությունները: Տեսարանը հարուստ է «քիմիայով»; Իսկ, երբ զույգը փակում է աչքերը, նրանց մարմինները միայն մի քանի սանտիմետր հեռավորության վրա են գտնվում լիարժեք գրկախառնումից:

Գլխավոր դերակատարների խաղին օժանդակում է արտիստների համախումբը, որտեղ ընդգրկված են ինչպես հայտնի, այնպես էլ երիտասարդ արվեստագետներ։

Լլոյդի ռեժիսորկան ոճը այս բեմադրության մեջ որոշ հատվածներում դժվար ընկալելի է կամ շտկման կարիք զգացող, սակայն նրա շեքսպիրյան սիրո ողբերգական պատումի ծխապատ ներկայացումը օժտված է անվիճելի գրավչությամբ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 66 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490>>հաջորդ