Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրացավ ռուսական թատերական ավանգարդի դասականի 140-ամյակը

02.12.2014

Մոսկվայում մեկնարկել է «Ես Մեյերհոլդն եմ» թատերական փառատոնը՝ նվիրված ռուսական ավանգարդի դասականի 140-ամյակին, որը լրացավ փետրվարի 9-ին: Ստուգատեսի առաջին օրը հանդիսատեսներին ներկայացվեց «Կենսաքիմիա: Մտադրություն» վերտառությամբ ցուցահանդես և ընթերցվեց նշանավոր ռեժիսորի կանքի մասին պատմող նոր պիես, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

«Այս փառատոնը կբարձրացնի այնպիսի հարցեր, որոնք հուզում են ժամանակակից ռեժիսորներին, կօգնի ցրել այն առասպելները որոնցով ձևավորվել են պատկերացումները Մեյերհոլդի մասին և կցուցադրի, թե արդյո՞ք ողջ են Մեյերհոլդի թատրոնի ավանդույթները»,-ասել են այս միջոցառման կազմակերպիչները:

«Կենսաքիմիա: Մտադրություն» վերտառությամբ ցուցահանդեսը լուսանկարների և տեսագրությունների միջոցով ներկայացնում է Մեյերհոլդի կյանքի տարբեր դրվագները: Նշենք, որ տեսագրությունը արված է 1928թ.-ին նկարահանված կինոժապավենի հիման վրա, որտեղ պատկերվում է, թե ինչպիսի ֆիզիկակակն վարժությունների համալիր են կիրառել Մեյերհոլդի թատրոնի դերասանները:

Հետաքրքիր էր նաև «Տեատր.դոք» թատրոնի համահիմնադիր Ելենա Գրեմինայի «Մեյերհյուլդիյա» պիեսի ընթերցումը, որին գործնականում մասնակցեցին Մոսկվայի տարբեր թատրոննների դերասաններ: Ռեժիսորի կյանքի դրվագները ներկայացնող պիեսը ցույց է տալիս, որ իր կյանքի բոլոր իրավիճակներում նա զբաղված է եղել ստեղծագործելով: 3 տարվա մեջ՝ 1902-1905թթ.-երի ընթացքում, նա բեմադրել է 170 ներկայացում:

Փառատոնի առաջին օրը անցկացվեց նաև քննարկում Մեյերհոլդի նոր ստեղծագործական սկզբունքների թեմայով, որոնք միանգամայն հակադիր էին Ստանիսլավսկու համակարգին:
Գրեմինայի կարծիքով Մեյերհոլդը դա Մոցարտն էր, որ ցանկանում էր լինել Սալյերի: Նա նշում է, որ ավանգարդի դասականը փորձում էր «…հանուն երազանքի քանդել թատերական լեզվի ստեղծված հարմոնիան՝ ձգտելով վերածել այն հանրահաշվի և տեղադրել կոշտ շրջանակների մեջ»:

Վսեվոլոդ Մեյերհոլդի կենտրոնի տնօրեն Ելենա Կովալսկայան հայտնել է, որ այս պիեսը կմշակվի և մեկ տարվա ընթացքում կներկայացվի հանդիսատեսին՝ որպես լիարժեք ներկայացում:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է անցկացնել Մեյերհոլդին նվիրված կոնֆերանս և մի շարք այլ հետաքրքրական միջոցառումներ:
    Դիտվել է 1198 անգամ