ՀՀ նախագահի շնորհավորանքի ուղերձը02.12.2014
Փետրվարի 11-ին լրացավ դերասան և ռեժիսոր, Երևանի խամաճիկների պետական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանի 60-ամյակը: Այդ առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոբելյարին է հղել իր շնորհավորանքը, որում մասնավորապես ասված է.
«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին:
Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»: