Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ոստիկանական հեռուստասերիալի հերոս փոխգնդապետը

02.14.2014

Կյանքի 74-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Մարտինյուկը, ով հատկապես ավագ սերնդի հեռուստադիտողներին ծանոթ է խորհրդային «Հետաքննությունը վարում են գիտակները» հեռուստասերիալի կենտրոնական հերոս մայոր (ավելի ուշ՝ փոխգնդապետ) Զնամենսկու դերակատարմամբ: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Իսկ ընդհանրապես նա հիմնականում աշխատում էր Մոսկվայի Մալայա Բրոննայայի թատրոնում, որտեղ կերտել է ամենատարբեր պլանի դերեր: Նրա խաղացած դերերից առավել հայտնի են Տիմոխան՝ «Ոսկե կառք», Ելանչինը՝ «Ապուշը», Վենեչկան «Մոսկվա-Պետուշկի » և այլ ներկայացումներում:

Մարտինյուկի վերջին թատերական դերերը դարձան Վանյուշինը՝«Երեխանե՞ր» և Միջը՝ «Ես Ռապպապորտը չեմ» ներկայացումներում:
    Դիտվել է 1151 անգամ