Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսը կծանոթանա արխիվային հազվադեպ նյութերի

02.19.2014

Այսօր Ռուսաստանի 23 քաղաքների կինոթատրոններում կցուցադրեն Մեծ Բրիտանիայի Թագավորական ազգային թատրոնի հոբելյանական երեկոյի տեսագրությունը, որը տեղի է ունեցել 2013թ.- նոյեմբերի 2-ին: Այդ միջոցառմանը մասնակցում էին բրիտանացի լավագույն դերասաններ Սայմոն Ռասսել Բիլլը, Հելլեն Միրրեն, Բենեդիկտ Քամբերբեթչը և ուրիշները, որոնց հայ հանդիսատեսն առավել շատ ծանոթ է կինոնկարներից: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Լրատվամիջոցը նաև նշում է, որ այդ միջոցառման ժամանակ ցուցադրվել են արխիվային հազվադեպ նյութեր և հարցազրույցներ:

Բրիտանական Թագավորական ազգային թատրոնը այս եղանակով մտադրվել է ավելի մասսայականացնել իր ներկայացումները: Այդ նպատակով ստեղծվել է «National Theatre Live» (NT Live) նախագիծը, որը հնարավորություն է տալիս, պայմանագրային հարաբերություններ հաստատելուց հետո, բրիտանական թատրոնի լավագույն ներկայացումները հասանելի դարձնել ամբողջ աշխարհին:

Թագավորական ազգային թատրոնը դասական թատրոնի լավագույն օրինակներից է: Հանճարեղ ճարտարապետ Դենիս Լասդանի նախագծով կառուցված մշակութային օջախը հանդիսատեսի առջև դռները բացել է 1976թ.-ին: Այն ունի երեք հանդիսասրահ, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն 2,5 հազար նստատեղ:

Թատրոնը զինված է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և այստեղ ներկայացումների ընթացքում, դեկորացիան փոխելու, լրացուցիչ իլյուստրացիաներով բեմական միջավայրը հարստացնելու կամ ձայնային ու գունային երանգներ ստանալու համար հաճախ են կիրառվում բարձր տեխնոլոգիական միջոցներ:

Պաշտոնական բացումից հետո Մեծ Բրիտանիայի Թագավորական ազգային թատրոնը աչք է ընկել թատերախմբի կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությամբ: Դա բազմիցս արդեն նշվել է զանազան ստուգատեսերի ժամանակ՝ արժանանալով բարձր գնահատականների:
    Դիտվել է 1153 անգամ