Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշնանային երկու փառատոն եվրոպացի նշանավոր ռեժիսորների մասնակցությամբ

02.25.2014


Ռեժիսորներ Աքրամ Խանի, Թոմաս Օսթենմայերի, Դեկլան Դոնելլանի և Ժոել Պոմրանի անունները կդառնան աշնանը կայանալիք «Տերրիտորիա» (Տարածք) և NET թատերական փառատոների գլխագրերը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Այս միջոցառման և Բրիտանիայում՝ Ռուսաստանի և Ռուսաստանում՝ Բրիտանիայի մշակութային խաչաձև օրերի շրջանակում կմեկնարկի նոր դրամատուրգիայի վերաբերյալ «Կենդանի տարածություններ» խորագրով ծրագիրը, որը կընթանա ոչ թատերական զանազան տարածքներում: Այդ ընթացքում կներկայացվեն երիտասարդ անգլիացի դրամատուրգների աշխատանքներ:
«Տերրիտորիա» փառատոնի շրջանակներում Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա «Exhibit B» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն ապարտեիդի թեմային նվիրված «կենդանի» ինստոլիացիաներ:

«Տերրիտորիա» փառատոնի շտաբ բնակարանը կդառնա «Ազգերի թատրոնը», որը փառատոնի շրջանակներում կներկայացնի սեփական ծրագիրը:
Ոչ պակաս հագեցած է լինելու նաև NET թատերական փառատոնը, որտեղ բոլորովին նոր խոսքով իր նոր բեմադրությունը կներկայացնի Դեկլան Դոննելլանը: Այն կրում է «Թագավոր Ուբյու» խորագիրը և ունի ժամանակակից եվրոպական հասարակությանը հասցեագրված սոցիալական սատիրայի բնույթ և միանգամայն հանգիստ տեղավորվում է «Նոր եվրոպական թատրոն» ծրագրի շրջանակներում:

NET թատերական փառատոնում իր բեմադրությունը կներկայացնի նաև ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ժոել Պոմրանը: Պիեսը, որը հենց ինքն էլ հեղինակել է, կոչվում է «Կոմերցիայի պատմություն» և նվիրված է Բիզնեսի հոգեբանությանը:
    Դիտվել է 1179 անգամ