Կյանքից հեռացավ հայ բեմարվեստի ավանդական դպրոցի ներկայացուցիչներից մեկը03.05.2014
Կյանքի 88-րդ տարում վախճանվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:
Նրա ուսանողներից մեկը, թատերագետ Լևոն Մութաֆյանը համացանցում տարածել է իր դասախոսի մասին երախտիքի ջերմ խոսքեր, որոնք ավարտվում են հետևյալ տողերով. «…Հիմա պարզապես պիտի ասեմ. իսկապես աղքատացավ մեր թատրոնը, որովհետև հեռացավ մեր մեծերի՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Գուրգեն Ջանիբեկյանի Գեղամ Հարությունյանի, Արուս Ասրյանի, Օլգա Գուլազյանի խաղընկերներից մեկը ևս... Կյանքից հեռացավ մեր ամենակիրթ դերասանուհիներից մեկը, տեսակ, որը, ցավոք, դառնում է բացառիկ... » :