Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը վիրահատվել է և ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում

03.14.2014


Այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մոսկվայում արագ վիրաբուժական միջամտություն պահանջող պաթոլոգիայով Բոտկինյան հիվանդանոց է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական դերասան Վալենտին Գաֆտը:

Օրվա երկրորդ կեսին տարածված լրատվության համաձայն 78 ամյա արտիստը ենթարկվել է վիրահատության: Բժշկական գործողությունն անցել է հաջող և Գաֆտը դեռ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գոլուխովին:
Գոլուխովը ասել է, որ դերասանը ենթարկվել է էնդոսկոպիկական վիրահատության, որը անցել է հաջող:

Ավելի վաղ «Սովրեմեննիկ» թատրոնում, որտեղ աշխատում է Գաֆտը, հայտնել էին, որ դերասանն իրեն վատ է զգացել, և իրենք կանչել են շտապ օգնություն: Ուրբաթ օրը Գաֆտի մասնակցությամբ հանդիսատեսին ներկայացվելիք «Նապաստակ: Love Story» ներկայացումը չեղյալ է հայտարարվել:

Նշենք, որ նախկինում՝ 2011թ.-ի հոկտեմբերին Գաֆտը 4 օրյա բուժման կուրս էր անցել Սկլիֆոսովսկու հիվանդանոցի սրտաբանության բաժնում:

Վալենտին Գաֆտը հայտնի է ոչ միայն թատրոնում և կինոյում խաղացած իր դերերով: Նա ռուսական մտավորական շրջանակներում ճանաչված է նաև որպես ինքնատիպ բանաստեղծական ստեղծագործությունների հեղինակ:
    Դիտվել է 1098 անգամ