«Գիշերը թատրոնում» մշակութային ակցիա 2-րդ03.18.2014
Մոսկվայում մարտի 26-ին կիրականացվի «Գիշերը թատրոնում» մշակութային ակցիան, որին կմասնակցեն 40 թատրոններ: Հիշեցնենք, որ 2013թ.-ին համանման միջոցառմանը մասնակցում էին 17 մոսկովյան թատրոններ, որոնցում այդ միջոցառման ընթացքում անցկացվեցին ներկայացումների բաց փորձեր, հանդիպումներ դրամատուրգների, ռեժիսորների և դերասանների հետ, բեմադրությունների ցուցադրություններ, համերգային ծրագրեր, էքսկուրսիաներ կուլիսներում, թեմատիկ ցուցահանդեսներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցեց 4 հազար մարդ: Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
2-րդ համանման ակցիայի համար թատրոնները մշակել են իրենց համապատասխան միջոցառումների ծրագրերը: Օրինակ Ստանիսլավսկու, Նեմիրովիչ Դանչենկոյի, Պուշկինի և մի շարք այլ թատրոններ կկազմակերպեն իրենց մշակութային օջախների պատմությունը ներկայացնող էքսկուրսիաներ, պատանի հանդիսատեսի, Մայակովսկու անվան ակադեմիական, «Էրմիտաժ» և էլի մի շարք թատրոններ կանցկացնեն ներկայացումների բաց փորձեր: Կլինեն նաև այնպիսի թատրոններ, որոնք գիշերը հանդես կգան համերգաին ծրագրերով և այլն:
«Գիշերը թատրոնում» մշակութային ակցիայի ընթացքում մուտքը թատրոններ կլինի անվճար, պարզապես հանդիսատեսները պետք է նախօրոք հերթագրվեն: