Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Արտավազդ» -2014

03.25.2014

Մարտի 27-ին Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնում տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Հանրապետության թատերական կյանքում նշանակալից միջոցառումն այս տարի կնվիրվի հայ մեծանուն ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա մրցույթն ամփոփվում և համապատասխան թատերական կոլեկտիվների պարգևատրման արարողությունը կատարվում է յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին` Թատրոնի միջազգային օրը կամ դրա նախօրեին:

Անցած մեկ տարվա ընթացքում առավել աչքի ընկած թատերական աշխատանքները կառանձնացվեն և մրցանակներով կնշանավորվեն 13 անվանակարգերում:
    Դիտվել է 1059 անգամ