Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի փոխտնօրենը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

04.10.2014


Իրավապահ մարմինները կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին:

Ըստ գերատեսչության տվյալների անվտանգության մասնավոր կազմակերպություններից մեկը դիմել է ոստիկանությանը և հաղորդել, որ թատրոնի տնօրենը շորթում է 180 հազար ռուբլի՝ սպսռնալով հակառակ դեպքում չեղյալ համարել թատրոնի հսկողությունն իրականացնելու վերաբերյալ երկկողմանի պայմանագիրը:

Անվտանգության կազմակերպության ներկայացուցիչը ոստիկանների հսկողության ներքո կասկածյալին է փոխանցել պահանջված գումարը, որից հետո ՊՆ-ի գնդապետը ձերբակալվել է:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի «Խոշոր չափերով կաշառք վերցնելը» սահմանող հոդվածի հատկանիշներով: Կասկածյալի համար խափանման միջոց է ընտրվել բնակության տեղից չհեռանալու ստորագրությունը:

Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնը ՊՆ-ի համակարգում առաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնն է: Այն գտնվում է Մոսկվայում: Նրա բեմահարթակն ամենաընդարձակն է Եվրոպայում: Գլխավոր ռեժիսորն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Մորոզովը:
    Դիտվել է 926 անգամ