Ամենազանգվածային բաթմանը՝ մշակութային նոր կենտրոնի բացման ժամանակ04.21.2014
Պետերբուրգում մտադիր են սահմանել «ամենազանգվածային բաթմանի ռեկորդ»: Այդ միջոցառումը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ընդգրկվել է«Թեթև մարդիկ» և «ByeBye BALLET» նոր միջազգային թատերական կենտրոնի բացման ծրագրում, որը պետք է կայանա Վասիլևյան կղզում գտնվող «Արթմուզ» ստեղծագործական կենտրոնում: Այդ մասին հաղորդում է «gorodovoy.spb.ru» կայքը:
«ByeBye BALLET»-ը կտեղաբաշխվի կենտրոնի բալետի նշանավոր պարուհիներ և խորեոգրաֆներ Փին Բաուշի և Ռինա Շենֆիլդի անունները կրող դահլիճներում: Իսկ «Թեթև մարդիկ»-ը կտեղավորվի «Նեմերովիչ» և «Ստանիսլավսկի» սրահներում: Բոլոր դահլիճների բեմահարթակներում համապատասխան ոլորտի արտիստները կցուցադրեն իրենց բալետային կամ թատերական ներկայացումներից ինչ-որ հատվածներ:
Միջազգային թատերական կենտրոնի բացմանը ներկա կլինի նաև ժամանակակից պարի լեգենդ, 76-ամյա Ռինա Շենֆիլդը, ում «New York Times» պարբերականը անվանել է «Մեր ժամանակների նշանավոր արվեստագետներից մեկը»:
Հենց նրա ներկայությամբ էլ կենտրոն եկած բոլոր մարդկանց մասնակցությամբ ենթադրվում է իրականացնել դասական պարային համալիրի՝ բաթմանի ամենազանգվածային շարժումը:
Այդ շարժումները բոլորն էլ բազմիցս տեսել են՝ թե բեմում, թե կինոյում և թե լուսանկարներում:Դրանք , ըստ կազմակերպիչների կարող է կրկնել յուրաքանչյուրը, թեև նշվում է, որ պրոֆեսիոնալ կատարումը պահանջում է հատուկ գիտելիքներ և մարզվածություն:
Բաթմանը նախատեսված է իրականացնել ապրիլի 30-ին երեկոյան ժամը 22:00-ին «Արթմուզ»-ում հավաքված բոլոր արտիստնեի ու հանդիսատեսների մասնակցությամբ:
Ավելացնենք, որ նախաձեռնության հեղինակները հույս ունեն սահմանել ամենազանգվածային բաթմանի կատարման ռեկորդ և այդ փաստը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: