Դոնատաս Բանիոնիս. «Թատրոնը իմ ստեղծագործության հիմքն է»04.28.2014
Թատրոնի և կինոյի լիտվացի հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դոնատաս Բանիոնիսը նշում է իր 90-ամյակը:
Դերասանն ապրում է ակտիվ ստեղծագործական որոնումներով լի կյանք և չի բացառում, որ հնարավոր է նկարահանվի կինոյում: «Դա կարող է իրականանալ, եթե ձեռքս ընկնի մի հատուկ սցենար»,- ասել է արտիստը և ավելացրել, որ իրեն գրավում են դրամատիկական իրավիճակները, որոնցում մարդը պետք է ընտրություն կատարի կյանքի ու մահվան միջև:
«Թատրոնը իմ ստեղծագործության հիմքն է: Երբ ինչ-որ մի բան հաջողվել է իրականացնել թատրոնում, հետո ինձ հրավիրել են կինոյում նկարահանման»,- ասել է Բանիոնիսը մի առիթով, հերթական ֆիլմում նկարահանվելուց հետո:
Բանիոնիսը նկարահանվել է ավելի քան 70 կինոնկարում, որոնցից են, օրինակ՝ «Ոչ ոք չէր ուզում մեռնել», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Մեռյալ սեզոն», «Արքա Լիր», «Գոյա, կամ իմացության դժվարին ուղի», «Սոլյարիս» և այլ ֆիլմերը:
Նրա վերջին ֆիլմերից մեկը ռուս-բրիտանական համատեղ արտադրության «Լենինգրադ» հեռուստասերիալն է: