Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն ավելի լավն է, քան դա արտահայտում են ԶԼՄ-ները

05.19.2014


Գերմանիայի Վարեն քաղաքում տեղադրվել է հուշատախտակ՝ նվիրված Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնին (МХТ): Այստեղ բացվել է նաև նշանավոր թատրոնին նվիրված ցուցահանդես: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Շվիդկոյին:

Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը 1898 թ.-ին հիմնել են Կոնստատնտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն: Իսկ 1923 թ.-ին թատերական կոլեկտիվը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայի այս քաղաքում:

Շվիդկոյը պատմել է, որ հենց Վարենում են հանդիպել ռուս երկու թատերական գործիչները և քննարկել МХТ-ի ապագայի հետ կապված հարցերը: Այս քաղաքում 1923թ.-ի ամռանը ԱՄՆ հյուրախաղերի մեկնելուց առաջ իրենց փորձերն են կատարել ռուսական բեմարվեստի մեծերը՝ Վասիլի Կաչալովը, Օլգա Կիպեր-Չեխովան և այլք: Հենց այս քաղաքում է Ստանիսլավսկին սկսել ամերիկյան պատվերով գրել իր «Իմ կյանքը արվեստում» գիրքը:

Վարենում բացված ցուցահանդեսը ներկայացնում է այն նյութերը, որոնք վերաբերում են 1922-1923թթ.-երին գերմանացի, ֆրանսիացի և ամերիկացի հանդիսատեսներին МХТ-ի կողմից ներկայացված բեմադրություններին: Ցուցահանդեսի և հուշատախտակի բացման առիթով Շվիդկոյը դասախոսություն է կարդացել Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի Վարենում այդ ժամանակաշրջանում կայացած հյուրախաղերի և ռուսական թատրոնի համար տեղ գտած այլ կարևոր փաստերի վերաբերյալ:

«Դա տեղի հասարակության մեջ մեծ հետաքրքրություն էր առաջացրել և այն շատ էականորեն տարբերվում է ընդհանուր քաղաքական կյանքից: Դա իրոք շատ կարևոր է: Դա վկայում է, որ գերմանացիների վերաբերմունքը Ռուսաստանին զգալիորեն ավելի լավն է, քան այդ մասին կարդում ենք ԶԼՄ-ներում»,- ասել է ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչը:
    Դիտվել է 1078 անգամ