Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջոցառման ավարտին համբերատար սպասողների համար կկատարեն օրորոցային

05.23.2014


Մոսկվայում բաց երկնքի տակ կանցկացվի «Թատերական դեմարշ», որի գաղափարը փոխառված է Ֆլորենցիայի Սան –Մարկո հրապարակում և Ավինյոնում անցկացվող ավանդական ներկայացումներից:

Ընդհանուր առմամբ 12 ժամ ձգվող թատերական մարաթոնին, որը կանցկացվի Ռուսաստանի մայրաքաղաքի «Էրմիտաժ» զբոսայգում, կմասնակցեն մոսկվայի 10 թատերական կոլեկտիվներ:

Միջոցառման նախորդ օրը, հունիսի 6-ին կկատարվեն բանաստեղծական ընթերցումներ՝ նվիրված Պուշկինի ծննդյան տարեդարձին, իսկ մեծ էկրանին այգու այցելուները կարող են դիտել «Եվգենի Օնեգին» օպերան Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմականացմամբ:

Հիմնական ծրագիրը նախատեսված է հաջորդ օրվա՝ հունիսի 7-ի համար: Կներկայացվի ինտերակտիվ խաղ Անդրեյ Բարտենևի «Թիթեռների քայլարշավ» ներկայացմամբ, էքսկուրսիաներ «Էրմիտաժ» զբոսայգում տեղավորված թատրոններով , թատերական ճաշացանկերով մթերային հրապարակ /Ֆուդ-կորտ/ և 6 ներկայացումների ամբողջական տարբերակների ցուցադրություն 6 բեմերի վրա:

Օրը կեզրափակեն Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանները: Նրանք մինչև վերջ մնացած և միջոցառման ավարտին համբերատար սպասողների համար կկատարեն օրորոցային:
    Դիտվել է 1020 անգամ