Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի՞նչն է, որ ընդունակ չի փոխել աշխարհը, բայց ունակ է ձևավորել միայնակ չլինելու հոգեվիճակ

06.01.2014


Սանկտ-Պետերբուրգի «Բալտիյսկի դոմ» թատրոնում եվրոպական բեմարվեստի ակնառու գործիչներից մեկը՝ Լյուկ Պերսևալը բեմականացրել է Շեքսպիրի «Մաքբեթ»-ը: Ներկայացման պրեմիերան կայացել է օրերս: Այդ մասին «.mail.ru»-ի տեղեկատվությունն է փոխանցում «taglur.am» կայքը:

Ներկայացման նախօրեին՝ մայիսի 29-ին, թատրոնի մուտքի աստիճանների վրա կայացավ ֆլեշմոբ, որի ժամանակ քաղաքացիներն ու դերասանները կարդում էին նմուշներ Շեքսպիրի սոնետներից:

Բոլոր ներկաները ստացան ներկայացման պրեմիերայի հրավիրատոմսեր: Հավաքվածների մեջ կային նաև ԱՄՆ-ի ու Կորեայի հանրապետության քաղաքացիներ, որոնք շեքսպիրյան սոնետները ներկայացրին իրենց մայրենի լեզվով:

Լյուկ Պերսևալը «Բալտիյսկի դոմ» թատրոն-փառատոնի հետ համագործակցում է ավելի քան 10 տարի: Նա այս մշակութային հաստատությունը անվանում է «իմ հարազատ ռուսական տունը»:

Ըստ Պերսևալի, թեև թատերական պիեսները ընդունակ չեն փոխել աշխարհը, բայց ունակ են ձևավորել միայնակ չլինելու հոգեվիճակ դերասանների ու հանդիսատեսների միջև, «համերաշխության զգացումներ»՝ ընդհանուր տառապանքների և ծիծաղի պահերին՝ իմաստի և անիմաստի փնտրումների ժամանակ:
    Դիտվել է 1091 անգամ