Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ամերիկյան կինոդերասանուհի Ռուբի Դին

06.13.2014


92 տարեկան հասակում Նյու-Ռոշելի (Նյու-Յորքի նահանգի) իր բնակարանում մահացել է ամերիկացի արտիստուհի, «Օսկարի» թեկնածու և «Էմմի» մրցանակի դափնեկիր Ռուբի Դին:
Դին ծնվել է Քլիվլենդում (Օհաոյի նահանգ) 1922թ.-ի հոկտեմբերի 27-ին: Որպես դերասան նա առաջին անգամ հանդես է եկել 1943 թ.-ին, Բրոդվեյում բեմադրված «Խաղաղ օվկիանոսի հարավը» ներկայացման մեջ: Ռուբի Դին նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում, հեռուստասերիալներում և ամբողջ կյանքի ընթացքում հանդես է եկել բեմում: Նա իր վերջին դերերից մեկը խաղացել է «1982» ֆիլմում, որը նկարահանվել է 2013թ.-ին:

2007թ.-ին Դին առաջադրվել է որպես «Օսկար» մրցանակի թեկնածու «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգում՝ «Գանգստեր» ֆիլմում: Նա նաև 9 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և դրան արժանացել է 1991թ.-ին՝ «Հիշատակի օր» ֆիլմում խաղացած դերի համար:

Ռուբի Դին նաև ակտիվ հասարակական դիրքորոշում է ցուցաբերել ԱՄՆ-ի աֆրոամերիկացի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցում: Նա եղել է ամերիկացի դերասան Օսսի Դևիսի կինը (1917-1925):
    Դիտվել է 989 անգամ