Գեղարվեստական ղեկավարը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանցման բաժին06.28.2014
Մոսկվայի Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը աշխատավայրից տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի վերակենդանցման բաժին: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Նրա մոտ ախտորոշվել է Քվինքեի արտահոսք: Դա հիվանդություն է, որը առաջանում է տարբեր կենսաբանական և քիմիական գործոնների ազդեցության հետևանքով և հաճախ կարող է ունենալ ալերգիկ բնույթ: Հիվանդությունը այդպես է կոչվում գերմանացի բժիշկ Հենրիխ Քվինկեի անունով, ով 1882թ.-ին առաջին անգամ նկարագրել է այն:
Ըստ բժիշկների, Ֆիլինի ջերմությունը նորմայի սահմաններում է, բայց վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ 2013թ-ի հունվարին անհայտ անձը (քննության ընթացքում պարզվեց գործընկերը) ծծմբական թթու էր ցողել Ֆիլինի դեմքին: Դրա հետևանքով դեմքին առաջացած ծանր այրվածքները բուժելու, վնասված աչքերը վերականգնելու համար պարուսույցը երկարատև բուժման ենթարկվեց նախ՝ Մոսկվայում, ապա՝ Գերմանիայում:
Սերգեյ Ֆիլինը ընդամենը մի քանի ամիս առաջ էր վերադարձել իր աշխատանքին: