Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Anonymous»-ի հակերները կդառնան պիեսի հերոսներ

07.04.2014

Լոնդոնի «Royal Court» թատրոնը «Anonymous» հակերական խմբի երկու անդամների ընդգրկել է «Համացանցը չափազանց լուրջ բիզնես է» վերնագրով պիես գրելու ստեղծագործական գործընթացի մեջ: Այդ մասին «The Guardian»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Royal Court» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիքի Ֆիդերսթունը հայտնել է, որ բեմադրությունը երկու երիտասարդների մասին է, ում անվախությունը հեղափոխել է համացանցը:

Պիեսը «Anonymous»-ի անդամներ Մուսթաֆա ալ Բասսամի և Ջեյք Դևիսի մասին է, ովքեր մասնակցել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ), «Sony» ընկերության, «News International» հրատարակչության և էլի մի շարք կազմակերպությունների վրա կիբերհարձակումներին:

Այդ երկու երիտասարդները ձերբակալվել են 2013թ.-ի ապրիլին և ընդունել են իրենց մեղքը: Այժմ նրանք ապրում են Լոնդոնում և խորհուրդներով օգնում են գրող Թիմ Փրայսին, ով գրում է պիեսը:

Նախկինում Փրայսը գրել է «Բողոքի երգը» պիեսը, որը անդրադառնում է «Occupy» շարժմանը: Այն բեմադրվել է Լոնդոնի Թագավորական ազգային թատրոնում: Նրա գրչին է պատկանում նաև «Բրեդլի Մենինգի ռադիկալացումը» ստեղծագործությունը, որը բեմադրվել է Ուելսի Ազգայիան թատրոնում: Ինչպես և նախորդ աշխատանքները, այնպես էլ «Համացանցը չափազանց լուրջ բիզնես է» պիեսը հիմնված է իրական փաստերի վրա:

«Anonymous»-ը 2003թ.-ին ազատ ձևավորված հակերների խումբ է: Իր գոյության վաղ շրջանում այն մեկնաբանվում էր որպես ապակենտրոնացված համացանցային համայնք, որը գործում է անոնիմ և համակարգված, նախ և առաջ սեփական նպատակներին հասնելու համար, որպես օրինաչափություն՝ հանուն զվարճանքի:

Սակայն, սկսած 2008 թ.-ից այն անցկացրեց մի շարք բողոքի և այլ բնույթի ակցիաներ՝ ի պատասխան մի շարք առևտրաարտադրական, կինոտեսագրող և այլ ընկերությունների ձեռնարկած թվային և հակածովահենային արշավների:
    Դիտվել է 1129 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների